Զինվորի մոտ պետք է գնալ, նրա հետ պետք է նկարվել ու հպարտանալ, որ նկար ունես զինվորի հետ, այնպես ինչպես Արոնյանի կամ Մխիթարյանի պարագայում է։ Զինվորն իրեն չպետք է մենակ զգա ու ամեն օր չպետք է «կամուֆլյաժ» տեսնի։

 

Ծառայած մարդիկ դա կփաստեն, երբ քեզ մոտպատգամավոր կամ ինչ որ հայտնի մարդ է գալիս, քեզ ավելի գնահատված ու ոգևորված ես զգում, զգացողություն է, որ դժվար է փոխանվել բառերով։ Սա գրում եմ այն բանի համար, որ դադարեցնենք քննադատել զինվորի մոտ գնացողներին, քննադատել է պետք անտարբերներին։ Իսկ եթե ավելի անկեղծ, ապա միակ բանը որ զինվորին կարող է նեղություն տա դա այն է, որ հյուրերի գալուց առաջ ամբողջ տարածքներն իդեալական վիճակի պետք է բերվեն:


Զոհրապ Եգանյան