Առաջնագծում՝ զենքով պատերազմի ժամանակ, մենք կյանքում չենք պարտվի, կզոհվենք, կվիրավորվենք, բայց հաստատ չենք պարտվի:

Այլ է իրավիճակը մեկ այլ պատերազմի դաշտում, որտեղ նույնիսկ չենք փորձում պայքարել: Տեղեկատվական պատերազմ: Ամենալարված պահերին մենք պարզապես պարտվում ենք թշնամու տեղելատվական գրոհի դեմ: Համացանցը ողողվում է թշնամու տարածած կեղծ տեղեկություններով: Ի՞նչ է նշանակում հայկական կայքում այս վերնագիրը՝ Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հայտարարության համաձայն: Մենք արդե՞ն ենթարկվում ենք Ադրբեջանական ՊՆ-ի:

Իսկ խնդիրը ավելի լուրջ է , քան պատկերացնում ենք: Որովհետև ոչ մեկ իր տեղում չի: Որովհետև պետական կառույցները սկսեցին սխալ աշխատել: Զոհի անուն-ազգանուն հայտարարելը դեռ գործի կեսի կեսն է: Ադրբեջանական կողմը արդեն երկու օր է ռուսերեն և անգլերեն նյութեր են տարածում, հայտարարություններ է կատարում, իսկ մե՞նք: Զոհվածների անուն-ազգանուն, անուն-ազգանուն, անուն-ազգանուն, անուն-ազգանուն:

Զզվելի է պարզապես:

 

Աշոտ Ասատրյան