Սահմանը բոլորինս է, սահմանի տղերքի համար անհանգիստ ենք բոլորս։ Շատ ու քիչ չկա, բոլոր տղերքն էլ մեր ընտանիքի անդամներն են, բայց մի տրվեք մասսայական փսիխոզի, .az-ով վերջացող կայքերի ինֆոներին մի հավատացեք, դրանք ադրբեջանական քարոզչամեքենայի կայքերն են:

Մի քիչ սպասել ա պետք, պանիկայի չենթարկվել: Սահմանին կանգնած տղերքի կյանքը մեր բառերից է կախված, յուրաքանչյուր սուտ ինֆո կամ գուցե և ճիշտ, ՖԲ-ում չի կարելի գրել։ Թշնամին այդ ինֆորմացիան հավաքում և օգտագործում է սահմանային մարտերի ժամանակ:

Աստված բոլորիս հետ, սահմանի տղերքի հետ՝ առավելապես...

 

Էդգար Խաչատրյան