Մեր ՊՆ կամ ՊԲ ղեկավարությունը գուցե լուրջ հիմնավորումներ ունեն առ այն, թե ինչու դադարեցրեցին սահմանային իրավիճակի մասին ամենօրյա տեղեկատվություն տրամադրելը: Բայց երեկվա ու այսօրվա իրադարձությունների ֆոնին (նշվում է հայկական կողմի 4 զոհի մասին) համապատասխան և օպերատիվ տեղեկատվություն չտրամադրելը, մեղմ ասած, որևէ կերպ ընկալելի չէ:

Տեղեկատվական վակուումը մարդիկ ստիպված լրացնելու են հազար ու մի զիբիլով, տեղեկատվական աղմուկով, մանիպուլյատիվ կոնտենտով, և հետո ստիպված ենք լինելու ժամանակ ու ռեսուրս ծախսել հակառակորդի տեղեկատվական քարոզչության հետևանքների վերացման ուղղությամբ:

Իհարկե, գիտակից մարդիկ ադրբեջանական խայծին զոհ չեն դառնա, բայց պետք չի ի սկզբանե ելնել այն կանխադրույթից, որ նման իրավիճակներում բոլորի վարքը խիստ ռացիոնալ կլինի:

 

Արմեն Սարգսյան