Ադրբեջանի ամենահիմար գեներալներից մեկը՝ Յաշար Այդեմիրովը, երկար ժամանակ էր չէր երևում լրատվական դաշտում: Ավելի կոնկրետ նա ակտիվ հարցազրույցներ ու մարտի գնալու կոչեր էր անում մինչ ապրիլյան մարտերը, ապրիլին ու դրան հաջորդող օրերին Այդեմիրովը ձկան պես լուռ էր: Բանակից դուրս շպրտված նախկին գեներալը, ով ժամանակ հրամաններ էր տալիս կրակել Մեծամորի ԱԷԿ-ի և Երևանի վրա, ապրիլյան մարտերի ժամանակ նույնիսկ չէր չգնած առաջնագիծ զինվորներին ու սպաներին օգնելու: Ժամանակին պատերազմի դաշտում զոհված զինվորների դիակների տակ պախկված ու զուտ միայն դրա համար ողջ մնացած ու գեներալի ուսադիրներ կրող այս շակալը հիմա կրկին հայտնվել է ու սպառնում է Կոմանդոսին:


Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի հարցազրույցներից հետո ադրբեջանական կողմին միշտ մի քանի օր է հարկավոր լինում, որպեսզի ուշքի գան և պատասխանեն, ճիշտ է պատասխանները միշտ լինում են իրենց բանակի մակարդակին՝ պլենդուզից ցածր:
Կոմանդոսի լուրջ և կշռադատված հարցազրույցին Այդեմիրովը ոչ զինվորական պատասխան է տվել, որը նույնսիկ պատասխան համարելը շատ սխալ է:


Նախ տեքստը սկսվում է հայտնի «Karabakh bizimdir», վաղուց արդեն հնացած, պետական «օրհներգով», թե բա՝ մենք անպայման գրավելու ենք հողերը և այլն և այլն: Վերջում Այդեմիրովը սկսում է սպառնալ՝ Ադրբեջանական բանակը կարող է խոցել Տեր-Թադևոսյանի բնակարանը, եթե նա իր կյանքի համար չի անհանգստանում, թող թոռնիկների մասին մտածի:


Որ ադրբեջանական բանակը բնակարաններ խոցելու վարպետ է մենք դա շատ լավ գիտենք, դրանից ավել ոչ կարող են լինել, ոչ էլ կլինեն: Բայց Այդեմիրովը լավ կանի մի նորմալ հոգեբուժի մոտ գնա բուժվելու, ցանկալի է Թուրքիայում, քանի որ Թուրքիայում բուժվող գրեթե բոլոր ադրբեջանցի պաշտոնյաները մահանում են:


Մեր Կոմանդոսի տեսակն է այսպիսին, նա պատերազմից հետո էլ հանգիստ չի թողնում թշնամու զինվորականներին: Սրանք ամեն կերպ փորձում են ոտք գցել Տեր-Թադևոսյանի հետ, բայց ամեն անգամ հիմարություն են անում՝ պատերազմի դաշտում և դրանից հետո:

 

Աշոտ Ասատրյան