Բացարձակ իշխանություն գոյություն չունի, ամենաավտորիտար ռեժիմում էլ կան հակադրվողներ, այլ հարց է հակադրվողներն ինչպես են պայքարում, սովորաբար այդ մարդկանց անվանում են ընդդիմություն։


Հյուսիսային Կորեայում ընդդիմությունը պայքարում է Հարավային Կորեայից, Սովետական Միությունում, ընդդիմությունը նկուղնեռում էին, մեր մոտ նրանք պարլամենտում են։
Առողջ հասարակությունը միշտ էլ քննադատաբար է մոտենում իշխանությանը և այդ քննադատությունը պետք է տեղ հասցնի ընդդիմությունը, բայց մեր մոտ մի քիչ խառն ենք, ընդդիմությունը հիմնականում բարձրացնում է իր հետ պատահած խնդիրները, իսկ ժողովուրդը չի հացնում իր խնդիրը ընդդիմադիրին։


Հասարակությունը ընտրում է մարդկանց, ովքեր պետք է բարձրաձայնեն իրենց հարցերը, բայց արի ու տես, որ մեր ժողովուրդը ընտրողի կարգավիճակ է ստանում ընտրություններից 2 ամիս առաջ, այն էլ անգիտակցաբար։


Մարդիկ, եթե որպես ընտրող իրենց զգան 5 տարի անընդմեջ, այդ ընթացքում կպահանջեն ու կպայքարեն, բայց մերոնք իրենց համարում են ընտրվածի ախպեր, քույր, բարեկամ, ծանոթ կամ ծանոթի ծանոթ ու իրենց հարցերը լոկալիզացնում են, իսկ պառլամենտարիները սկսում են շոուները։

 

Էդգար Խաչատրյան