ԻՀՊԿ գլխավոր հրամանատար, գեներալ Մոհամմադ Ալի Ջաֆարին այսօր իրանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտարարել է. «Ամերիկան և սիոնիստական ռեժիմը հովանավորել են ահաբեկիչներին, և ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների՝ Սաուդյան Արաբիան ևս,ցավոք, հովանավորել է ահաբեկիչներին՝ նրանցից պահանջելով գործողություններ իրականացնել Իրանում»:

 

Թեհրանի ահաբեկչության առաջին օրվա՝ ԻՀՊԿ հայտարարության տեքստը փաստորեն թարմացվեց. կասկածյալների թվում հայտնվեց նաև Իսրայելը: Առաջին օրը մեղադրում էին միայն ԱՄՆ և Սաուդիան Արաբիային, այսօր արդեն՝ նաև Իսրայելին:

 

Դժվար չի ենթադրել, որ երեկվա իֆթարի ժամանակ ԻԻՀ հոգևոր առաջնորդը ահաբեկչության հնարավոր մեղավորների թեմայով քննարկման ժամանակ ասած լինի. «Ամեն դեպքում Իսրայելի տարբերակը պետք չի բացառել»:

 

Արտյոմ Տոնոյան