ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆՐԻ ՊԱՏՄՈՒԻԹՅՈՒՆԸ

Անկախ Հայաստանի պատմության ընթացքում առաջին խումբ կալանավորները, որոնք հանրային գիտակցության մեջ ընկալվում էին իբրև քաղբանտարկյալ՝ Դրոյի եւ 30+1 գործով անցնող դաշնակցականներն էին՝ 1995-96 թվականներ: Չնայած, ՀՀՇ-ի իշխանության նկատմամբ ատելությունն անսահման էր, բայց հանրային գիտակցության մեջ դաշնակցականները քաղբանտարկյալ էին ընկալվում, որովհետև բոլորը համոզված էին, որ նրանք չէին արել այն ամենն, ինչում նրանց մեղադրում էին ՀՀՇ-ական իշխանությունները՝ պատվիրված սպանություններ, բարձրաստիճան պաշտոնյաների դեմ մահափորձեր: 1998-ի իշխանափոխությունից հետո կալանավորված դաշնակցականների մի մասն իրավիճակի փոփոխության հիմքով ազատ արձակվեց: Դաշնակցականները արդեն իսկ իշխանություն լինելով չբողոքարկեցին իրենց դատավճիռները, ցմահ ազատազրկման դատապարտված նրանց ընկերներն էլ շարունակեցին բանտում մնալ:

1998-99 թվականներին Հայաստանն ըստ էության չուներ քաղբանտարկյալներ՝ մեծ հաշվով ի շնորհիվ երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանի, որը 1998-ի խայտառակ նախագահականն ընտրություններից հետո իր կողմնակիցներին փողոց դուրս չբերեց այլ պատրաստվեց 1999-ի ԱԺ ընտրություններին: Ի վերջո նա կարողացավ իշխանության մի մասի՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի հետ Միասնություն դաշինք կազմելով գալ իշխանության: Եթե չլիներ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, ապա Հայաստանի իրողությունն այսօր բոլորովին այլ կլիներ՝ մենք կունենայինք զարգացող և ծաղկող երկիր, հանրապետականների ներկա կազմի կազմի մեծամասնությունն էլ իշխանության ղեկին երբևէ չէր մոտենա:

2000-ին Հայաստանն ունեցավ առաջին հիրավի քաղբանտարկյալն ի դեմք գործարար-քաղաքագետ Արկադի Վարդանյանի: 2000թ-ի հոկտեմբերի 30-ին Ազատության հրապարակում տեղի ունեցավ հզոր հանրահավաք, որը ավարտվեց նախագահականի պարիսպներից ներս՝ Ռոբերտ Քոչարյանին հասցեագրված կարմիր քարտեր նետելով: Նույն օրը ուշ երեկոյան Արկադի Վարդանյանին իր տանը ձերբակալեցին: Նրան մեղադրում էին սահմանդրական կարգը բռնի կարգով տապալելու մեջ, ինչը նա չէր արել: Ուստի, նրա քաղբանտարկյալ լինելն անվիչելի էր և բանտում նրա գոյությունը՝ ԵԽ-ին անդամակցել ցանկացող ՀՀ իշխանությունների համար իսկական գլխացավանք էր դարձել: Ի վերջո, 2001-ի փետրվարին գրեթե մահամերձ վիճակում նրան ազատ արձակեցին՝ պայմանով, որ նա ՀՀ-ից պետք է հեռանա և այլևս չվերադառնա: Վարդանյանին ԱԱԾ մեկուսարանից պատգարակով տարան օդանավակայան և նա մեկնեց Մոսկվա:
Մինչև 2000-2003 թվակաների ընթացքում իրենց քաղաքական հայացքների համար իշխանությունների կողմից բազմաթիվ մարդիկ հետապնդվեցին, սակայն, նրանցից երկարաժամկետ անազատության մեջ հայտնվեց միայն Աշոտ Բլեյանը, իսկ Վանո Սիրադեղյանը ստիպված եղավ Հայաստանից անվերադարձ հեռանալ: նրանց մեղսագրվող արարքների մեջ չխորանալով նշեմ միայն, որ երկուսն էլ չէին արել այն, ինչում նրանց մեղադրում էին, այլ կերպ ասած նրանք քաղաքական հալածյալներ էին:
2003-ի փետրվարի 19-ից նախագահական ընտրություններից առաջ և հետո հարյուրավոր ընդդիմադիրներ բերման ենթարկվեցին ոստիկանության բաժիններ, նրանցից հարյուրավորները ոստիկանության բաժիններում խոշտանգվեցին, այնուհետև ձերբակալվեցին: Ընդդիմադիրներին ինքնամոռաց խոշտանգող ոստիկանները հետագայում պաշտոնների բարձրացում ստացան: Ընդդիմադիրներին հիմնականում մեղադրում էին չարտոնված հանրահավաքներին մասնակցելու մեջ (այն ժամանակ այդ հիմքով անձին կարելի էր մինչև 15 օր վարչական կալանքի ենթարկել) և սահմանդրական կարգը բռնի ուժով տապալելու կոչեր կատարելու մեջ: Մի խոսքով այս դեպքում էլ մեղադրաննքերը լիարժեք անհիմն էին, քանի որ ընդդիմադիրներից ոչ մեկը չէր արել իրեն վերագրվող քրեորեն դատապարտելի արարքներից և ոչ մեկը: Հանգուցալուծումը եղավ ՍԴ հայտնի որոշումը, ըստ որի, 2003-ի նախագահական ընտրություններից հետո մեկ տարի անց Ռոբերտ Քոչարյանը պետք է վստահության հանրաքվե իրականացներ:

ՍԴ որոշումը չկատարվեց, ինչի արդյունքում 2004-ի ապրիլի սկզբից ընդդիմությունը բազմամարդ բողոքի ցույցերի շարք սկսեց, որոնք ավարտվեցին ապրիլի լույս 13-ի գիշերվա հայտնի իրադարձություններով: ՀՀ Իշխանությունները ուժով ցրեցին Բաղրամյան պողոտայում ցերեկը սկսված նստացույցը: Երևանի փողոցներում առաջին անգամ հատուկ միջոցների պայթյուններ հնչեցին, առաջին անգամ ցուցարարների դեմ արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ կիրառվեցին: Հարյուրավոր ցուցարարներ մարմնական վնասվածքներ ստացան, հարյուրավոր ընդդիմադիրներ հայտնվեցին ճաղերի ետևում: Բայց այս անգամ ևս ընդդիմադիրներին վերագրվում էին արարքներ, որոնք նրանք չէին արել, ուստի, բոլոր քրեական գործերն ի վերջո ուղարկվեցին արխիվ իսկ ընդդիմադիր գործիչներն ու ակտիվիստները ազատ արձակվեցին:

2006-ի դեկտեմբերին ձերբակալվեցին Ժիրայր Սեփիլյանը եւ Վարդան Մալխասյանը: Նրանք մեղադրվում էին ազատամարտիկների գաղտնի հավաքի ժամանակ սահմանդրական կարգը բռնի ուժով տապալելու կոչեր հնչեցնելու մեջ: Իրականության մեջ նրանք ոչ թե սահմանդրական կարգը բռնի ուժով տապալելու կոչեր էին հնչեցրել այլ փորձել էին 2007-ի մայիսի ԱԺ ընտրություններին ընդառաջ ազատամարտիկներին կազմակերպել՝ ընտրությունների միջոցով իշխանափոխության հասնելու համար: Ի վերջո, նրանք երկուսն էլ դատապարտվեցին ազատազրկման և, որ ամենակարևորն է երկուսի մեղադրանքի հիմքում էլ ոչ մի իրական փաստ չկար: Վարդան Մալխասյանն ու Ժիրայր Սեֆիլյանը իսկական քաղբանտարկյալներ էին:

2007-ի մայիսի ԱԺ ընտրություններն անցան առանց լուրջ ցնցումների, քանի որ խաղի մեջ էր մտել իշխանական երկրորդ քաղաքական ուժը՝ ԲՀԿ, որը ՀՀԿ-ին ատող ընտրողներին առաջարկեց իր օգտին քվեարկել, իսկ ընտրություններից հետո կոալիցիա կազմեց: Այդ շրջանում, բողոքի ցույցերը կազմակերպում էր Այլընտրանք նախաձեռնության հենքի վրա ստեղծված Իմպիչմենտ դաշինքը, որի գործունեության վերջնաարդյունքը եղավ Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձը ակտիվ քաղաքականություն: Ինչի արդյունքում 2007-ի աշնան վերջին ՀՀ իշխանությունները կրկին սկսեցին ընդդիմադիրների դեմ քրգործեր սարքել:

2007-2008 թվականներին ընդդիմադիրների դեմ հարյուրավոր քրգործեր են սարքվել: Մեղադրանքները բազմազան էին իշխանության ներկայացուցչի դեմ բռնություն գործադրելը, զանգվածային անկարգություններ կազմակերպելը, ընտրություններին խոչընդոտելը (ընտրակեղծարարին տեղամսում ապտակել էին), զանգվածային անկարգությունները կազմակերպելը (մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ), զանգվածային անկարգություններին մասնակցելը, սահմանդրական կարգը բռնությամբ տապալելու կոչերը և այսպես շարունակ: Երկուհարյուրից ավել կալանավորների և անթիվ քրգործերի պայմաններում անգամ ՀՀ իշխանությունները այդպես էլ չկարողացան գեթ մեկ փաստ ներկայացնել, որը կապացուցեր որևէ ընդդիմադիրի կողմից քրեորեն պատժելի արարք կատարելու մեղադրանքը: Ի վերջո ՀՀ իշխանությունները ստիպված էին երկու անգամ համաներում հայտարարել՝ 2009-ի հունիսին եւ 2011-ի մայիսին՝ քաղբանտարկյալների բեռից ազատվելու համար: ի դեպ, այդ տարիներին մի քանի տասնյակ ընդդիմադիր ակտիվիստներ՝ հիմնականում երիտասարդները, պարբերաբար բերման էին ենթարկվում ոստիկանության բաժիններ, բայց նրանց գործողություններում ևս երբևէ հակաօրինական քայլեր չեն եղել, հակառակ դեպքում ՀՀ իշխանությունները մեծ ցանկությամբ նրանից շատերինց երկար տարիներով բանտերում կփակեին:

2012-ից սկսած Հայաստանի ընդդիմադիր դաշտում ՀՀ իշխանությունների դեմ պայքարը երկու ձևով է ընթանում՝ հաաօրինական քայլերը բացառող և միայն քաղաքական ուժիներով իշխանափոխության հասնել ցանկացող ընդդիմադիրների հետ զուգահեռ, քաղաքական դաշտում սկսեցին գործել նաև խմբեր, որոնք կարծում են, որ իշխանափոխության կարելի է հասնել միայն ներկա իշխանավորների մի մասին ֆիզիկապես ոչնչացնելու միջոցով. <<Սրանցից միայն գյուլելով կարելի է ազատվել>> գաղափարը կիսողները: Վերջիններս ի վերջո փորձեցին իրենց պատկերացրած իշխանափոխությունն իրականացնել՝ այդ նպատակով պետական կառույցներ գրավեցին, պատանդներ վերցրեցին, ընթացքում ոստիկաններ զոհվեցին, նրանց նկատմամբ ուժի կիրառումը բացառող հարյուրավոր ցուցարարներ վիրավորվեցին և այսպես շարունակ: Բայց իշխանափոխություն տեղի չունեցավ: Այսօր, արդեն մոտ չորս տասնյակ մարդիկ բանտարկված են և նրանցից միայն մեկի՝ Գևորգ Սաֆարյանի դեպքում կարելի է վստահաբար ասել, որ նա չի արել իրեն վերագրվող քրեորեն պատժելի արարքները: Մյուսների դեպքում ոչ թե անել-չանելն է քննարկվում, այլ այն, որ նրանք հակաօրինական քայլերի գնացել են հանուն իշխանափոխության, Հայաստանի ներկա արյունարբու իշխանություններից ազատվելու համար:

<<Գյուլելով իշխանափոխության հասնելու>> կողմանկիցները և նրանց համախոհները քաղաքական ընդիմության ներկայացուցիչներից պահանջում են, որպեսզի իրենց ճանաչեն իբրև քաղբանտարկյալ: Այս խնդիրը պարբերաբար առաջ է գալիս, քանի որ քաղաքական ընդդիմության առաջին դեմքերը, որոնք իրրենց գործունեության ընթացքում մշտապես մերժել են հակաօրինական քայլերի գնալու տարբերակը, որպես կանոն խուսափում են միանշանակ պատասխանել հետևյալ հարցին. իր հայացքների կամ ինչպես ընդունված է ասել իշխանափոխության համար, հակաօրինական գործողության դիմած անձին իրենք համարում են քաղաքական բանտարկյալ, թե՝ ոչ: 
Ավելին, Սասնա ծռերը քաղբանտարկյալ են, թե՝ ոչ հարցի պատասխանը ավելի շատ կարևոր է, քանի որ կանխորոշելու. 1. Հայաստանի հանրային գիտակցությունն առաջիկան տարիներին ինչ ուղությամբ է զարգանալու. հանրության՝ հակաօրինականության ցանկացած դրսեւորումը մերժող մասն ավելանալով կպարտադրի փոփոխություն, թե 2. Կպահպանվի ներկա վիճակը, որտեղ հանրության մեծամասնությունն օրենքների մասին ըստ նպատակահարմարության է հիշում:

 

 

 

Վահագն Հովակիմյան