Իրական , էքսկլյուզիվ պատմություն.
Պետավտոտեսուչը կանգնեցնում է վարորդին, ներկայանում և հայտնում է, որ ակտ է գրելու.
-Քո գրածի տակից ես մի կերպ դուրս կգամ լեյտենանտ ջան, իսկ իմ գրածի տակից դեռ ոչ մեկ դուրս չի եկել, երդվում եմ:
Տեսուչը վախվորած դիմում է մեքենայում նստած կոչումով ավագ հրամանատարին.
-Կամանդիր էս վտանգավոր մարդա երևում , կամ պաշտոնավորա կամ կլյաուզնիկ , ասումա իր գրածի տակից դեռ ոչ ոք դուրս չի եկել, դաժե երդվումա, ինչ անենք?
Ավագ սպան վախվորած մոտենում է վարորդին, ներողություն խնդրում անհանգստացնելու և անտեղի կանգնեցնելու համար , հանձնում է փաստաթղթերը ու բարի ճանապարհ մաղթելով հարցնում.
-Կներեք , կասեք ինչ եք դուք աշխատում կամ որտեղ եք գրում , որ ձեր գրածի տակից դեռ ոչ ոք դուրս չի եկել?
-Գերեզմանաքարերի արտադրամասում եմ աշխատում' տապանաքարերի վրա անուն ազգանուններն եմ գրում...

 

Մկրտիչ Գայրանյան