Հետաքրքիր ազգ ենք. ուրիշի լծի տակ, այլ մշակույթի պայմաններում սրվում է մեր ազգային ինքնագիտակցությունը, մեծանում է սեփական մշակույթի նկատմամբ ուշադրությունը, դաստիարակությունը և կրթությունը դառնում են ավելի մրցունակ, ստեղծագործական ներուժն ավելի բուռն կերպով է արտահայտվում և արդյունքում մենք ունենում ենք տարբեր ոլորտներում նշանակալի առաջընթաց ունեցողներ, ովքեր իրենց հետևից են տանում համայնքը:

 

Իսկ սեփական երկրում, մեր իշխանության պայմաններում բոլոր այդ կենսունակ ուժերը կարծես սպառվում են կամ չեզոքանում, և մենք տասնամյակներով մնում ենք նույն կոտրած տաշտակի առաջ:

 

Եթե սա պատմական օրինաչափություն է, ուրեմն՝ մեր գիտակցության, մտածողության և կենսագործունեության անբաժան մաս է, ինչից շտապ պետք է ազատվել:

 

Մովսես Դեմիրճյան