Հյուսիսային Իրաքի տարածքում դեֆակտո ձևավորված քրդական պետական միավորման ղեկավարությունը հայտարարել է, որ 2017թ. սեպտեմբերի 25-ին պատրաստվում են անցկացնելու անկախության հանրաքվե : Մինչ այս հայտարարությանը կպատասխաներ Իրաքի կենտրոնական իշխանությունը, Թուրքիան հանդես է եկել հայտարարությամբ վարչապետի մակարդակով:

 

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է , որ քրդական ինքնավարության տրածքային կառավարությունը կատարում է անպատասխանատու հայտարարություն : Նա նաև ասել է, որ Թուրքիան ցանկանում է, որպեսզի Իրաքը լինի ամբողջական պետական միավորում և իրաքում ապրողները ապրեն իիբրև իրաքցի և մեկ ազգ:

 


Ուշագրավ է, որ Թուրքիան փորձ է անում խառնվել Իրաքի ներքին գործերին, և թելադրել իր վարած ներքին քաղաքականությունը նաև Իրաքի կենտրոնական կառավարությանը, այն է ՝ այն անունով, որը կոչվում է երկիրը, պետությունը, տվյալ երկրի բնակչությունը պետք է համարվի տվյալ անունը կրող ազգ:

 

Կարեն Հովհաննիսյան