Սթիվ Ջոբսն այն մարդկանցից էր, ում մահվանից հետո շարունակում են ապրել ոչ միայն նրա գործերը, այլև մտքերը: Նրա յուրաքանչյուր միտք կյանքի մի նոր դաս է, որը նա փոխանցել է սերունդներին անկեղծ նվիրումով:

Image result

Նորարարությունը տարանջատում է առաջնորդին հետևորդից:

Եղիր հիմար և կմնաս սոված:

Գերեզմանոցում թաղված ամենահարուստ մարդը լինելն ինձ համար ոչինչ չի նշանակում: Ինձ համար ավելի կարևոր է քնելուց առաջ մտածել, որ ինչ-որ հրաշալի բան եմ արել:

Ուզում եք ամբողջ կյանքներդ ջո՞ւր վաճառել փողոցում, թե՞ հնարավորություն չունենալ փոխել աշխարհը:

Երբ լավ գաղափար է հայտնվում, իմ աշխատանքն է շրջանառել այն տարբեր մարդկանց շրջանում, լսել նրանց կարծիքները, ստիպել նրանց վիճել միմյանց հետ և համախմբել 100-ավոր մարդկանց` հետազոտելու հարցի բոլոր կողմերը: Ի վերջո, պարզապես ուսումնասիրել իրերը:

Որակի նշաձող եղեք մյուսների համար: Որոշ մարդիկ չեն համակերպվում շրջապատի հետ, որտեղ հարգվում է գերազանցությունը:

Ձեր ժամանակը սահմափակ է, ուստի մի վատնեք այն ուրիշների համար ապրելուն: Գերի մի ընկեք դոգմաներին, որոնք մյուս մարդկանց կարծիքների արդյունք են: Թույլ մի տվեք, որ ուրիշների կարծիքի աղմուկը լռեցնի ձեր ներքին ձայնը: Եվ ամենակարևորը` ունեցեք քաջություն` ձեր սրտին և մտքին հետևելու համար: Հստակ որոշեք, թե ինչ եք ուզում դառնալ, մնացածն արդեն երկրորդական է:

Շարունակությունն՝ այստեղ