Մերձավոր Արևելքը միշտ էլ անհանգիստ է եղել: Բազմաթիվ ժողովուրդների ու էթնիկ խմբերի, կրոնական միավորումների շահերը շատ հաճախակի են բախումների տեղիք տվել, այս ամենին գումարում ենք գերտերությունների նկրտումները տարածաշրջանում և կատարյալ քաոսը պատրաստ է:


Քաոսի գործող դերակատարներից ու ակտիվ մասնակիցներից են Քրդերը: Նրանք տարածված են տարածաշրջանի գրեթե բոլոր պետություններում, սակայն կենտրոնացված են Իաքում, Իրանում, Թուրքիայում, Սիրիայում և պատմության ընթացքում շարունակաբար անկախության համար պայքար են մղում:


Մերձավոր Արևելքի, նոր շրջնի քաոսի սկիզբը, որոշ վերլուծաբանների կարծիքով Արաբական գարունն է, բայց կարելի է մի քիչ հետ գնալ պատմության մեջ և սկիզբ համարել 1991 թվականը, երբ քրդերը լիակատար ինքնավարություն ստացան Իրաքում, որն արդեն իսկ անկախ Քուրդիստանի հիմք էր, և քրդերի էլ ավելի ինտենսիվ պայքար էր կանխատեսում. հետագայում այդպես էլ եղավ:


Երեկ Քուրդիստանի նախագահ Մուսուդա Բարզանիի օգնակաը Հեմին Համրանին հայտարարեց, որ 2017 թվականի սեպտեմբերի 25-ին Քուրդիստանն անկախության հանրաքվե է անցկացնելու: Ստացվում է, որ նավթատարածքներով հարուստ մի պետություն ևս կավելանա քարտեզի վրա:


Քուրդիստանը ունի իր մարտունակ բանակը, սեփական նավթահորերը, 5.5 միլիոն բնակչությամբ 40.000 քառակուսի կիլոմետր տարածքը և կենսապահվման համար բոլոր նախադրյալները: Նրա անկախացումից հետո ակտիվանալու են Թուրքիայի, Իրանի և Սիրիայի քրդերը, որոնք բնականաբար ցանկանալու են միանալ նորաստեղծ Քուրդիստանին կամ էլ հենց տեղերում անկախություն են պահանջելու:


Այսպիսով՝ Իրանը կունենա դաշնակից, քանի որ առանձնապես խնդիրներ չունի քրդերի հետ, իսկ Թուրքիան երկու տարբերակ՝ կամ պետք է բարիդրացիական հարաբերություններ ստեղծի Քուրդիստանի հետ և ինքնավարություն տա իր տարածքում ապրող քրդերին, կամ շարունակական բախումների միջոցվ փորձի իր դոմինանտությունը հաստատել, սակայն նախկին փորձը ցույց է տալիս, որ Թուրքիան քրդերին ճնշելու հարցում չի հաջողում:
Քուրդիստանին իր աջակցությունն է ցուցաբերում նաև ԱՄՆ-ն, մի խոսքով, Քուրդիստանը կարող է հետաքրքիր տրամլին և այլընտրանք դառանալ աշխարհի համար, որը կամ կքանդի լարվածության կծիկը, կամ էլ ավելի կլարի տարածաշրջանում իրավիճակը:

 

Էդգար Խաչատրյան