Ելույթ ունենալով հարազատ "Արդարություն և զրագացում" կուսակցության կողմանկիցների առջև Թուրքիայի բռնապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է,որ Անկարան դեմ է Քաթարի դեմ արաբական որոշ երկրների կողմից կիրառվող պատժամիջոցներին..."Մենք սխալ ենք համարում Քաթարի դեմ կիրառվող պատժամիջոցները...Մենք գոհունակությամբ ողջունում ենք Քաթարի սառնասրտությունն այս ամենի նկատմամբ...Մենք կշարունակենք զարգացնել մեր հարաբերությունները նրա հետ",-ասել է Էրդողանը...


Թուրքիայի բռնապետը սեփական խաղն է առաջ տանում... "Պղտոր ջրերում ձուկ որսալ" սիրող Էրդողանը փորձում է օգտվել արաբական աշխարհում տեղի ունեցած պառակտումից...Նեոօսմանիզմի և նեոպանիսլամիզմի ջատագով Էրդողանը բավական երկար ժամանակ է փորձում է ստանձնել իսլամական և հատկապես արաբական աշխարհի լիդերի դերը,որը նրան չէր հաջողվում,քանի որ դրան դեմ էին հատկապես Սաուդյան Արաբիան և արաբական աշխարհում բավական մեծ կշիռ ունեցող Քաթարը և Եգիպտոսը...Հիմա,երբ վաղեմի բարեկամների մեջ հակասություններ կան,հայտնվում է Էրդողանը,ով անցնում է նրանցից մեկի,այս պարագայում՝Քաթարի կողմը՝ ակնկալելով,որ ապագայում Դոհան որոշ հարցերում կկանգնի Անկարայի կողքին...


Քաթարի պահով Էրդողանն ունի մոտակա և հեռակա ծրագրեր...Մոտակա ծրագիրը,շրջափակման մեջ հայտնված Քաթարին սննդամթերքի և այլ անհրաժեշտ ապրանքների մատակարարումն է ,որոնց ներկրում արդեն երկրորդ օրն է արգելափակվում է Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի կողմից...Էրդողանը նոր և հարուստ շուկա է ցանկանում ձեռք բերել սեփական արտադրողների համար...Հեռահարը՝մեծ ազդեցության ձեռք բերումն է մահմեդական աշխարհում... Էրդողանը պահը չի կորցնում հարվածելու Սաուդյան Արաբիային,որը չնայած Անկարայի հետ ունեցած բարիդրացիական հարաբերություններին միշտ Էրդողանին ցույց է տվել իր իրական տեղը...


Այս պարագայում,Քաթարի համար ավելի ձեռնտու է համագործակցել շիա Իրանի հետ,քան սուննի Թուրքիայի,որի ծառայություններն ավելի թանկ կարժենան ալ-Թանիների հարստության համար,կամ էլ Քուվեյթի առաջարկի ընդունում է,որը փորձում է միջնորդել և բանակցային սեղանի շուրջ լուծել Սաուդյան Արաբիայի և Քաթարի միջև լարվածությունը...
Ի դեպ,Էրդողանն այս հայտարարությունն արեց ԱՄՆ նախագահ Թրամփի Քաթարի դեմ պատժամիջոցների կիրառման առումով գոհունակություն արտահայտելուց հետո...
Չի բացառվում,որ Քաթարի շուրջ լարվածության հեղինակ Թրամփը,ով մի քանի ժամ առաջ է այդ փաստն ընդունել, օգտագործում է Էրդողանին արաբական աշխարհի հերթական պառակտման և Սաուդյան Արաբիային նույն այդ արաբական աշխարհում միայնակ լիդերի կարգավիճակից զրկելու նպատակով...Պառակտված և բազում խնդիրներ ունեցող արաբական աշխարհն ավելի հեշտ է կառավարել և վերահսկել,քան միասնականը...
"Բաժանիր, որ տիրես" կարգախոսը հիմա էլ է շատ արդիական միջազգային հարաբերություններում...

 

Գագիկ Համբարյան