Քանի որ այսօր Զաքիր Հասանովի ծննդյան օրն է, ուրեմն կարելի է հիշել նրա անցյալի ոչ այդքան գեղեցիկ էջերը: Հասանովը երկրի իշխանության կողմից արժանացել է զինվորական մի շարք շքանշանների: Անձամբ ինձ մոտ հետաքրքիր է, թե կոնկրետ ինչի համար է Զաքիրը ստանում այդ շքանշանները: Երևի ժամանակին պատերազմի դաշտից փախնելու ու դիակների տակ պախկվելով ողջ մնալու համար: Կամ մի շարք ռազմական օպերացիաներ ձախողելու, հազարվոր զոհեր տալու, զոհվածների դիակները աղբանոցներում թաղելու համար: Պատերազմին մասնակցած բոլոր զինվորները՝ հայեր և ադրբեջանցիներ, կփաստեն, որ Հասանովը նույնիսկ զինվորական համազգեստին արժանի չէ, էլ ուր մնաց գեներալի ուսադիրները ու շքանշանները:

 


Սակայն, անկախ ամեն ինչից, Զաքիր Հասանովը գոնե մեզ համար լավ նախարար է: Թշնամու ամբողջ ռազմական համակարգը իջացրել է ամենացածր մակարդակին: Մեզ համար բարդ կլիներ, որ սա մի քիչ խելոք լիներ: Մեկ-մեկ երևի ազերիները մտածում են, որ Զաքիր Հասանովը մեր կողմից ուղղարկված շպիոն է, ով չգիտես ոնց զվաղեցրել է Ադրբեջանի ՊՆ-ի պաշտոնը:

 

Աշոտ Ասատրյան