Ավարտվել է ՊՊԾ գնդի գրավման գործով նախաքննությունը,րոը սկսվել էր դեռև նախորդ տարի,հայտնի դեպքերից հետո։ Մեղադրանքներ առայժմ առաջարդվել են գրեթե բոլոր մասնակցիներին,սակայն նրանց անունների մեջ որպես պետական շենքերի ,կապի ու հաղորդակցության,զենք զինամթեքրի զավթման մեջ մեղադրանք չի առաջադրվել գլխավոր դերակատարներին՝ Պավլիկ Մանուկյան,Վարուժան Ավետիսյան, Ժիրայր Սեֆիլյան և այլն։ Այսինքն գիտենք,որ մասնավորապես ՊԱվլիկ Մանուկյանի ու Սեֆիլյանի դատավարությունները ընթացքի մեջ են (վերջինիս դատավարությունը սկսվել է մեկ շաբաթ առաջ):

 

Հիմա ինչ է ստացվում, խմբի մանսակիցների դատավարությունը առանձին է սկսվելու իսկ նրա կազմակերպիչները առանձին՞։ Սա կարծում ենք այնքան էլ ճիշտ մոտեցում չէ,քանի որ մի շարք օբյեկտիվ հանգամանքների բերումով բազմիցս Սեֆիլյանը հաստատել է,որ ինքը ծանոթ է ՞«Սասնա Ծռեր» խմբի հետ։ Վերջիններս,իրենց հիմանական պահանջ ՊՊԾ գունդը գրավելիս,համարել են,ոչ թե գործող իշխանության կամ անձամբ Սերժ Սարգսյանի հրաժարական, այլ նախևառաջ Ժիրայր Սեֆիլյանի ազատության արձակում ու միայն նրան հայտնվեդլուց հետո լինել պատրաստ դադարեցնել շենքի գրավումը։

 

Սեֆիլյանը կարող էր տեղյալ չլինել նրանց գործողություների կոնկրետ ժամկետներից, սակայն այն,որ նամն գործողություն տեղիէ ունենալու,դժվար տեղյակ չլիներ։ Հետևաբար դատավարության բաղդատումը կարող է միայն ունենալ մեկ տրամաբանություն,որ ամբաստանյալները իրար կողքի գտնվելով միմյանց զուգադիպող ցուցմունքներ չտալ։ Այլ տրաբամաբանություն չկա։ Որովհետև սա մեկ կազմակերպված հանցախումբ է ։ Ունի պարագլուխներ,որոնց գործողությունների արդյունքում չմոռանքնք երեք ոստիկան է զոհվել։ Նրանց մասին կարծես թեշատ ժամանակ հանրությունը մոռանում է։ Մինչդեռ ծռերը,որոնք հայտարարում էին,որ այնտեղից դուրս կգան միայն մեռած կամ հաղթած,այսօր ողջ ու առողջ են։