Հունիսի 8-ին ժամը 12:30-ին Ազատության հրապարակից կլինի երթ դեպի Էրեբունու և Նուբարաշենի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, (Մովսես Խորենացու փողոց 162ա շենք) որտեղ տեղի կունենա դռնբաց դատական նիստ «Սասնա Ծռեր» խմբավորման անդամներ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի,Աշոտ Պետրոսյանի, Արայիկ Խանդոյանի,Էդվարդ Գրիգորյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Արմեն Լամբարյանի, Սեդրակ Նազարյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի գործով և նրանց մասնակցությամբ:

Մեր յուրաքանչյուրի պարտքն է ներկա գտնվել դատական նիստերին և քաջալերել նրանց, քանի որ «Սասնա Ծռեր» խմբավորումը պայքարում է մեր շահերի համար և արտահայտում է ամբողջ հայ ժողովրդի բողոքը: Մի՛ եղեք անտարբեր: Այժմ մեր հերթն է նրանց կողքին լինելու:

Գրառումը` Գեղամ Ադյանի ֆեյսբուքյան էջից