Տարօրինակ զուգադիպությամբ ադրբեջանական բանակը սկսեց իրար հետևից տեսանյութեր և լուսանկարներ տարածել առաջնագծից հենց այն ժամանակահատվածում, երբ Ադրբեջանի ԶՈՒ-ն զորավարժությունների թեժ շրջանում է գտնվում:


Տեսանյութերում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի հրետանավորները խոցում ռազմական նշանակության օբյեկտներ: Լուսանկարում էլ ցուցադրում են, թե ինչպես են որսացել պենոպլաստե չգիտեմ ինչ:


Կյանքում գոնե մեկ անգամ զորավարժություն տեսած անձնավորությունը շատ լավ տեղյակ է, որ զորավարժության ժամանակ հատուկ օբյեկտներ են կառուցվում՝ սեփական բանակի կողմից դրանք խոցելու նպատակով:


Գրեթե բոլոր նորմալ բանակներում ամբողջ գործընթացը նկարահնվում է հետագայում ուսումնասիրելու համար կամ մնում է արխիվ:


Քանի որ խոսք գնաց նորմալ բանակների մասին, ապա պարտադիր պետք է խոսվի նաև աննորմալ բանակների մասին: Դրանք աշխարհում շատ չեն, ավելի կոնկրետ այդքան աննորմալ միայն մեկ բանակ կա՝ Ադրբեջանի զինված ուժերը:


Ի՞նչ են անում աննորմալ բանակի ղեկավարները: Նկարահանում են զորավարժության ամբողջ ընթացքը, բայց ոչ թե ուսումնասիրելու կամ արխիվում պահելու համար: Տեսանյութը տալիս են Ադրբեջանի ԶՈւ հատուկ նշանակության մոնտաժնիկներին, սրանք կտրատում են, առանձնացնում են զորավարժության ժամանակ խոցած թիրախների կադրերը և... և ներկայացնում են, որպես մարտական առաջադրանքի կատարում, որը նույնն է, թե ՝ հայկական բանակի ռազմական նշանակության օբյեկտների խոցում:


Այս նյութերը կայքերով պտտվում են, կատարվում է մի քանի ախմախ վերլուծություն, ցինիկություն և բոլորը ուրախ են, բոլորը երջանիկ:


Եթե համեմատենք մինչ զորավարժությունները ու դրանից հետո տարածված տեսանյութերը , ապա նկարահանման տարբերությունը ուղղակի աչք կծակի:

 

 

Աշոտ Ասատրյան