Եթե ինչ - ինչ պատճառներով դուք չեք ցանկանում հրաժարվել ձեր վնասակար սովորույթից, ապա ծխախոտի հասցրած վնասը փորձեք նվազեցնել ճիշտ դիետայի միջոցով: Ճիշտ սննդակարգը լրացնում է սպիտակուցների, վիտամինների և հանքային աղերի կորուստը: Ձեր նպատակն է դիետայի օգնությամբ նվազեցնել ծխախոտի հասցրած վնասը և ամրապնդել օրգանիզմի պաշտպանական հատկությունները:

 

Խորհուրդ ենք տալիս ընտրել հեշտությամբ մարսվող սպիտակուցային մթերքներ. կաթ, ձուկ, ձու և անյուղ միս: Ինչպես ցանկացած սննդակարգի ժամանակ, այս դեպքում ևս օրական ճաշացանկը պետք է լինի բազմազան և հավասարակշռված: Բժշկական գիտությունների թեկնածու, ճաշացանկի սննդաբան-էնդոկրինոլոգ բժիշկի կարծիքով մթերքները չպետք է պարունակեն «լրացուցիչ» կոնցերոգեններ և տրանս- ճարպեր: Պետք է առկա լինեն նաև անյուղ ձկից և մսից, առանց կաշվի թռչնամսից պատրաստված խաշած, խորոված և շոգեխաշած ճաշատեսակներ: «Անպայման կերեք կաթնաշոռ և այլ կաթնամթերքներ, քանի որ դրանք կարգավորում են մարսողությունը», - ասել է փորձագետը: Սոված մի մնացեք Ծխողներին կտրականապես խորհուրդ չի տրվում սոված մնալ:

 

Իսկ կոշտ բեռնաթափման օրերը կարող են նույնիսկ վնասել: «Այն կարող է հրահել մազանոթների սապազմ, որն առանց այդ էլ ծխելու ժամանկ տեղի է ունենում, դրանից բացի, բեռնաթափման ժամանակ նիկոտինից թունավորումը շատ ավելի ուժեղ է լինում»: Ամպայման նախաճաշել Բժիշկները վստահ են, որ ծխողները պետք է ուշադիր հետևեն իրենց սննդակարգին: «Անպայման հարկավոր է նախաճաշել, ճաշել, ընթրել: Պետք է պարտադիր նախաճաշել և միայն դրանից հետո ծխել առաջին ծխախոտը: Սոված փորին ծխելը կարող է լուրջ հիվանդության հանգեցնել»: 

 

Խորհուրդ չի տրվում նաև ծխել ճաշելու ժամանակ: Եթե ուզում եք ինչ - որ չափով վնասը նվազեցնել, ապա հրաժարվեք շատերի կողմից սիրված ծխախոտի և մի բաժակ սուրճի համադրության առավոտյան ծիսակարգից: Շատ վիտամիններ Խորհուրդ ենք տալիս օգտագործել հատկապես A, C և B խմբի վիտամիններով հարուստ սնունդ: Ի դեպ, հաճախ բժիշկները խորհուրդ են տալիս օգտագործել պոլիվիտամիններ, այդ թվում նաև այնպիսին, որոնք նպաստում են նիկոտինի թունավոր նյութերի չեզոքացմանը:

 

Սննդակարգն հարստացրեք կալցիումի աղերով, ֆոսֆորով, պղնձով և ցինկով հարուստ մթերքներով' հացահատիկային, լոբազգի, արմատային, թարմ բանջարեղեններ: Վիտամիններն ու հանքային նյութերը ամրապնդում են իմունային համակարգը: Օգտակար են, օրինակ, մասուրի և ցորենի թեփի եփուկները, և իհարկե թարմ մրգերն ու բանջարեղենը: Աղցաններ և վինեգրետ Մրգերի և բանջարեղենի բջջանյութերը օգնում են թունավոր նյութերն օրգանիզմից մաքրել և ժամանակին արտազատել:

 

Հատկապես լավ են. ճակնդեղը, գազարը, կարտոֆիլը, որոնք կարելի է եփել և վինեգրետ կամ բուսական աղցաններ պատրաստել: Լավ են նաև բրոկկոլին և ծաղկակաղամբը, բարձր հակաօքսիդանտների պարունակությամբ (A, C և E վիտամիններ) հարուստ մրգերն ու բանջարեղենը: Խորհուրդ է տրվում նաև սպիտակ բրինձ, ծովային կաղամբ, ագար-ագարով սուֆլե և պեկտինով մարմելադ: