Էս ծխելու թեման խնդալու կլիներ, եթե լացելու չլիներ:
Խնդիրն ենա, որ ծխախոտը 3 անգամ թանգացնելու ծրագիր կա:
Հասկանում եք, մի տուփ սիգարետի գինը կսկսի 1000 դրամից:
Սա են դեպքում, երբ նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամ ա:
Որոշեցին, անունը դնեն ծխելու դեմ պայքար, ստեղծեն հուզական ֆոն, թե բա հանուն առողջության, որ հետո հանգիստ ծխախոտը թանկացնեն:
Բոլորն էլ գիտեն, որ ծխող մարդը մեկ է գնելու է իր սիգարետը:
Ծխախոտը թանկացնելու զուգահեռ, հենց Լևոն Ալթունյանը կսկսի ներկրել էլեկտրոնային սիգարետներ, որոնք մի քանի անգամ ավելի վնաս են, քան թութունը:
Մնում ա սկսենք թութուն աճացնել, ինչա թե ապրելու իրավունք ունենանք:
Իսկ ծխելու իրավունք ունենք բոլորս՝ բոլոր չափահասներս:

 

Հարություն Մկրտչյան