Զզվում եմ սնոբիզմից։ Իսկ չծխողների իրավունքները իզմի հասցնել, իսկ ծխողներինը՝ ոտնահարելը հենց սնոբիզմ ա։ Ես միայն կողմ եմ, որ լինեն հաստատություններ, որտեղ ծխել չի կարելի, բայց պայմանով, որ նաև լինեն այնպիսիք, որտեղ կարելի է ծխել, որովհետև ես էլ ունեմ իրավունքներ։

 


Դե իսկ փողոցում ծխելուց ախեր ու օխեր անողներին հորդորում եմ ծանոթանալ, թե որքան ավելի շատ կոնցերոգեններ են արտանետվում ներքին այրման շարժիչների աշխատանքի պատճառով։ Եկե՛ք մեքենաներն էլ արգելենք։

 


Լավ եմ անում՝ ծխում եմ ու սկզբունքորեն չեմ թարգելու, եթե նման օրենսդրական սահմանափակումներ լինեն։