Ադրբեջանական բանակը վերջին ամիսներին լուրջ խուճապի մեջ է: Մոտ մեկ ամսվա ընթացքում կատարել են 3 զորավարժություն, եթե հրանոթներով իրենց դիրքերի վրա կրակելը, որը իրենց անվանում են նռնակների պայթյուն, նույնպես համարենք զորավարժություն, ապա ստացվում է 4 զորավարժություն:


Ճիշտն ասած զորքին մարտունակ դարձնելու համար մեկ ամսվա ընթացքում 4 զորավարժություն մի տեսակ շատ է: Ընդհանրապես լուրջ զորավարժությունները կազմակերպվում են տարվա մեջ գոնե 2 անգամ:
Այսօր Ադրբեջանում սկսել է հերտանավորների զորավարժությունը: Ներգրաված են եղել հրանոթներ, Գռադ և Սմերչ համակարգեր, իսկ կրակը կառավարելու համար օգտագործում են ԱԹՍ-ներ:


Տվյալ զորավարժությունը ոչ թե զորքի մարտունակության վրա ազդելու նպատակ ունի այլ ժողովրդին շեղող հնարք է, վերջին դեպքերի հետ կապված:

 

ԱԱԾ-ի, ՊՆ-ի կողմից և իշխանության հովանավորթյան ներքո կատարվում է զինծառայողների սպանդ: Բոլոր այն սպաները, ովքեր քիչ թե շատ ավել բան գիտեն բանակի ներքին խոհանոցից հայտարարվում են լրտես ու դաժանաբար մոռթվում են: Այդ ամենը անդրադառնում էր նաև նրանց ընտանիքների վրա ու վրդովմունքի մեծ ալիք էր բարձրանում: Իսկ բանակը, զորավարժությունը և զինվորի մարտունակությունը ամենահեշտ ու արդյունավետ ճանապարհն է ամբողջությամբ ժողովրդի տրամադրությունը փոխելու:

 

Աշոտ Ասատրյան