Ես իմ գիտակից կյանքում չեմ հիշում Հայաստանում, Երևանում, Հայաստանի հետ կապված, հայերի հետ կապված որևէ նախաձեռնություն, որևէ մարդու արարք, որևէ գաղափար, միտք, գործունեություն, որը քիչ թե շատ հանրային հնչեղություն ա ստացել կամ ուշադրություն ա գրավել՝ սկսած ամենահասարակ որևէ նոր շինության կառուցումից (վերջին թրենդը՝ հենց թեկուզ Նոյան Տապանի կառուցումը՝ անկախ նրանից, իմ դուրը գալիս ա էտ գաղափարը, թե չէ) մինչև գլոբալ գաղափարներ՝ ինչպես օրինակ Ավրորա‐ն, որը մարդիկ չծաղրեն, չքամահրեն, չգտնեն "կեղտ", սխալ, մութ ուժեր, հայհոյելու առիթ, պիտակավորելու պատճառ։ Ու բոլորին թվում ա, որ իրենք ամենախելոքն են, ամենալավ մասնագետն են, ամենալավ վերլուծաբանը, քաղաքական գործիչը, ճարտարապետը, հումանիստը, սոցիոլոգը, բժիշկը, մտածողը, լրագրողը, պայքարիստը, շմայսիստը։ Ու ով ավելի բարձր կարա քֆուր տա, ինքը ճիշտ ա, ով ավելի շատ պաթոս կարա լցնի՝ ինքը ամենահասկացողնա, ով կարա լավ քամահրի ու ծաղրի՝ ամենալավ մասնագետն ա։ Մնացյալ բոլորին (ինքներս մեր մեջ ու մեր երկրի սահմաններից դուրս) հայհոյում ու ձեռ ենք առնում կամ դնում գլխներիս ու սարքում գլխատեր։


Մեր հայերիս ″փրկությունը″ չգիտեմ հավաքականության մեջ ա, թե չէ, բայց հաստատ գիտեմ էս անդուր, փտեցնող, սահմանափակող, վատ աուրայով (հետևաբար վատ արդյունքներով) զարգացումն ու առաջընթացը անընդհատ դանդաղեցնող հիմնական գործոնն ա։ Այնպիսի տպավորություն ա, որ ոչ ոք բան ու գործ չունի, ամբողջ օրը նստած սպասում եմ մեկը մի բան անի, որ կամ քֆուր տան կամ ձեռ առնեն։

 

Արտյոմ Լևոնյան