Մեր երկրում չկա որևէ օրենք, որը կարող է հսկել կամ սահմանափակել կրոնական կառույցի գործունեությունը: Իսկ քանի որ չկա, նրանք չեն կարող ճնշվածի դերում լինել
այն վկայակոչումները, թե Հայաստանում անհանդուրժողականություն կա կրոնական կառույցների, աղանդների նկատմամբ, չեն համապատասխանում իրականությանը ։
«Աղանդ» հասկացության թյուր ընկալում կա, որի պատճառը տեղեկատվության պակասն է. Մեզանում, չգիտես ինչու, աղանդը հայհոյանք է, բայց ես այդպես չեմ կարծում: Աղանդը շեղումն է ավանդական եկեղեցու գաղափարախոսությունից: մեր մտածելակերպի մեջ զարմանալիորեն ամուր նստած է այն գաղափարը, որ Հայ ավետարանական եկեղեցին մեր քույր եկեղեցին է, բայց նա չի կարող լինել քույր եկեղեցի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 1846 թվականից դուրս է եկել մեր հայկական առաքելական եկեղեցուց, իսկ եկեղեցուց դուրս եկածը համարվում է աղանդավորական կառույց:

 

Պայքարը ոչ թե հասարակ հավատացյալների դեմ է (նրանք մեր ազգակիցներն են, և մենք նրանց դեմ պայքար չպետք է տանել), այլ այն կրոնական կառույցների, որոնց ղեկավարներն արտասահմանից են և կրոնական կառույցն օգտագործում են իրենց անձնական շահերի համար: Յուրաքանչյուր մարդ ունի ազատ դավանանքի իրավունք, բայց նրա գործունեությունը չպետք է բերի մարդու իրավունքների ոտնահարման. Հայաստանում, ցավոք, չկա աղանդ, կա քայքայիչ աղանդ: Վտանգը ոչ թե աղանդն է, այլ քայքայիչ աղանդը, որն իր գործունեությամբ փակ է, կիրառում է հոգեբանական ճնշումներ, հոգեորսություններ, պայքարը այն ղեկավարների դեմ, որոնց գործունեությունը չի համապատասխանում հոգևոր դաշտի գործունեությանը, «մաքուր հավատք» հասկացությանը: 2003թ. ՀՀ պայքար է ընթանում ընդդեմ աղանդավորական կառույցների, իսկ 2004-ին արդեն առաջին բացահայտումն Է արվել: Կա չգրանցված մոտ 200 կառույց: այն կառույցները, որոնց շուրջ աղմուկ են բարձրացնում՝ իբրև նոր հայտնաբերված կառույցներ, Հայաստանում 10-15 տարուց ավելի է, ինչ գործում են: Պետք է վճռորոշ քայլեր ձեռնարկել հիմնովին արմատախիլ անելու աղանդավորական կառույցներին, որոնք ոչ միայն քանդում են մարդու ապրելակերպը հոգեպես , այլ նաև ֆիզիկապես, նրանց գործունեությունը ոչ միայն անհատին է վնասում , այլ նաև երկրին , նրա տնտեսական զարգացվածությանը։ Հարել աղանդավորական կառույցին նշանակում է վաճառել ինքդ քեզ մի քանի գրոշի դիմաց, ցավոք մեր շրջապատում շատ են ինքնավաճառելիությամբ զբաղվող մարդիկ, իսկ աղանդավորական կառույցները օր օրի շատանում են ։

 

Մանուկ Սահակյան