Նկարում պատկերված սպիտակ քողարկչի տակ գտնվում է, ավելի ճիշտ գտնվում էր, ադրբեջանական բանակի ОСА զենիթահրթիռային համակարգն է, որը տեղակայվել էր առաջնագծում ու դրա օգնությամբ ադրբեջանակի բանակի «զինվորները» սադրանքների էին դիմում:

 

Տվյալ զինվորական տեխնիկայի ուղղությամբ հայկական բանակի հրետանավորները կատարել են 3 կրակոց և բոլոր կրակոցները հասել են նպատակին: Առաջին կրակոցը ընկնում է հենց քողարկչի կողքը՝ բեկորային վնաս հասցնելով տեխնիկային և զինվորներին, հաջորդ երկու կրակոցները, իրար հետևից, ցակում են քողարկիչը ու երկուսն էլ նույն տեղից խոցում են թշնամու բանակի զինվորական տեխնիկան: Նկարում խոցված մասը երևում է քողարկչի վրայի սև կլորով:

 

Ու այս տեխնիկան խոցված տեխնիկաներից ընդամենը մեկն է: Մեր հրետանավորները այսպիսի ճշգրիտ հարվածներով շարքից հանում են թշնամու բանակի զինվորներին և զինվորական տեխնիկաներին:

 

Աշոտ Ասատրյան