Պարզվում ա, Երևանի կենտրոնում ներկայումս կա 40 հազար չբնակեցված բնակարան, պատկերացնո՞ւմ եք՝ 40 հազար:
Եվ սա այն դեպքւոմ, որ Կենտրոնը ամեն օր ճռռում ա մեքենաների անվերջանալի հոսքից ու ամբողջոթւյամբ վերածվել ա մի մեծ կայանատեղիի: Կենտրոնում ավելի շատ մեքենա կա, քան մարդ: Բոլոր փողոցների մի գիծը ամբողջությամբ կայանատեղի ա:
Հիմա պատկերացրեք եթե այդ 40 հազար բնակարաններից թեկուզ մի 10 հազարը բնակեցվեն, դա նշանակում ա առնվազն ևս 10 հազար մեքենայի ավելացում Կենտրոնում, և սա լավագույն դեպքում, 1 բնակարանին 1 մեքենա հաշվարկի դեպքում:

40 հազարի բնակեցման դեպքում հասկանալի է թե ինչ կլինի:
Ահա այն տխրագույն հետևանքները, որոնց այսօր արդեն ականատես ենք լինում Կենտրոնի գերծանրաբեռնվածության, ամեն ինչ Կենտրոնում խցկելու ու ճխտելու անբացատրելի մոլուցքի պատճառով:
Ու դեռ այսքանից հետո բազմաթիվ մարդիկ կան, որոնք երազում են Կենտրոնում բնակարան ունենալու ապրելու մասին:


Վլադ Հովհաննիսյան