Երբ հայկական ավանդական գրեթե բոլոր հարսանիքներում «խորովածի ֆետիշիզմի» ամենատարբեր՝ այդ թվում երաժշտական «բարձրաճաշակ» դրսևորումների ներքո մի քիչ տարօրինակ է թվում «ազգային արժեքների դասին վաղուց պատկանող ու ազգային շահերի կարևոր բաղադրիչ հանդիսացող» :) նման առանցքային կերակրատեսակի «հրապարակային» դրսևորումների նկատմամբ այդօրինակ սուր անհանդուժող վերաբերմունքը: :)
Որևէ կերպ «չզարմանալով» տեղի ունեցող շատ-շատ դեպքերից՝ հիշենք, որ առավել «օրիգինալ» ու «անընդունելի» նախադեպեր էլ ենք ունեցել, քան հրապարակում տեղի ունեցածը, սակայն նման սուր քննադատության չեն արժանացել....

 


Սա, հավանաբար, ևս մեկ անգամ ընդգծում է «խորովածի ինստիտուտի» նկատմամբ մեր առանձնահատուկ արխետիպային, պաշտամունքայինի ձգտող վերաբերմունքը: :) Կամ էլ միգուցե սխալվու՞մ եմ...

 


Հ.Գ. Սենց էլ ապրում ենք' որպես խորը արևելյան արմատներ ունեցող, սակայն սեգմենտար «եվրոպականի արժեհամակարգի» ձգտող սուր ներքին հակադրությունների կրող «փսևդոտոլերանտ» ազգ-հասարակություն, որն օծված է ամենտարբեր սուբմշակութային պաշտամունք-դրսևորումներով...

 

Ալեն Ղևոնդյան