Մի քանի ամիս առաջ բուռն քննարկման առիթ դարձավ, երբ Ռուսաստան Ադրբեջանին տրամադրեց նոր զինվորական տեխնիկա, որոնք Ադրբեջանի ավելի վաղ գնել էր Ռուսաստանից: Ճիշտ է Ադրբեջանը չմանրամասնեց, թե կոնկրետ ինչ տեխնիկա էր ստացել Ռուսաստանից, բայց տարածված տեսանյութում երևում էր , որ դրանք զրահամեքենաներ են:
Ռուսաստանը զենք է մատակարարում նաև Հայաստանին: Ճիշտ է մենք միշտ նկատում ենք թշնամու երկրի բանակի զինվորական տեխնիկայի քանակը ու ստացածը, բայց կարելի է նաև ուշադրություն դարձնել մերոնց վրա:
Մի քանի օր առաջ ԵԱՀԿ-ն և Ռուսաստանը Ադրբեջանին մեղադրեցին ահաբեկչական գործողություններ կատարելու և սադրանքների դիմելու մեջ:
Հայտարարությունից մի քանի օր հետո Ռուսական կողմը հայտարարեց, որ պատրաստվում է զենք մատակարարել ՀԱՊԿ երկրներին (Հայաստան, Բելառուս և Ղազախստան): Մեզ համար ամենահետաքրքիրը այս հարցում նաև այն է, որ այդ ծրագրի իրագործման ֆինանսական բեռի մեծ մասը ստանձնելու է Ռուսաստանը:
Խոսքը նախևառաջ ավիացիոն տեխնիկայի մասին է, մասնավորապես՝ ուղղաթիռներ, հակաօդային պաշտպանության համակարգեր, ինչպես նաև զրահապատ տրանսպորտային միջոցներ:

 

Աշոտ Ասատրյան