Մի անգամ Սթիվ Ջոբսը զեկույց էր ներկայացնում համալսարաններից մեկում։ Լսարանում նստած աղջիկներից մեկը բավականաչափ դուր էր եկել նրան, ու Ջոբսը ելույթից անմիջապես հետո ծանոթացավ նրա հետ։

 

Նրանք նույնիսկ փոխանակվեցին իրենց հեռախոսահամարներով։ Հետո Ջոբսը նստեց իր մեքենան և Apple ընկերության ժողովին պիտի գնար, սակայն զգում էր, որ էդ աղջկա հետ ճաշելու մեծ ցանկություն ունի։ Նա իրեն հարցրեց․ «Իսկ ի՞նչ կանեի, եթե սա լիներ կյանքիս վերջին օրը»։ Ու էդ հարցին պատասխանեց գործով։

 

Միանգամից վերադարձավ համալսարան, գտավ էդ աղջկան, ու նրանք էդ օրվանից ի վեր այլևս չբաժանվեցին (ամուսնացան 1991թ․)։ Ի դեպ՝ Սթիվը միշտ ներկա էր լինում Apple-ի ժողովներին և սա միակ դեպքն էր, երբ նա բացակայեց իր իսկ հիմնած ընկերության ժողովներից․․․