Աշխարհը, հատկապես ԱՄՆ-ն այդպես էլ իր արտաքին քաղաքական կուրսը չփոխեց Թուրքիայի նկատմամբ առնվազն գոնե վերջին երեք նախագահների նախագահության ժամանակ:

 

Թուրքիայի ներսում միշտ խնդիրներ են ստեղծում Թուրքիայի համար քրդերի տեսքով, սակայն չեն թողնում, որ այդ խնդիրները հանգուցալուծում ստանան կամ քրդերի օգտին, կամ Թուրքիայի օգտին:

 

Տպավորություն է, որ մի օղակ հագցված է Թուրքիայի վզին, և ժամանակ առ ժամանակ այն կամ թուլացնում են կամ ավելի ձգում: Մոտ մեկ տարի այդ օղակը թուլացած էր, իսկ հիմա նորից, կարծես թե սկսվում է սեղմվել: Թուրքիայի քրդերին կրկին սկսել են զինել, զինվում են անհայտ աղբյուրից, բայց դե բոլորին հասկանալի է թե որտեղից կարող է այն գալ: Սպասենք դեպքերի զարգացմանը....

 

Կիլիկիա Հայաստան