Թեհրանում Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի (ԵՖԲՖ, FEAS) գլխավոր ասամբլեայի արտահերթ նիստի ժամանակ գլխավոր ասամբլեան որոշել է ֆեդերացիայի գլխամասային գրասենյակը Ստամբուլից Երևան տեղափոխել: Ստանալով գլխավոր ասամբլեայի «կողմ» ձայների գերակշիռ մասը և առանց որևէ «դեմ» ձայնի առկայության՝ Հայաստանը դարձել է ԵՖԲՖ գլխամասային գրասենյակը ներկայացնող երկիր:

 

Նշենք, որ Հայաստանը (Երևանի ֆոնդային բորսան, հետագայում «Հայաստանի ֆոդային բորսա» ԲԲԸ, իսկ այնուհետև «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ) եղել է Եվրասիական ֆոնդային բորսաների ասոցիացիայի 12 հիմնադիր բորսաների թվում: 2016թ.-ի նոյեմբերից ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան հանդիսանում է նաև ԵՖԲՖ գործադիր խորհրդի անդամ: Հայաստանը գտնվում է արևելյան և արևմտյան մշակույթների խաչաձևման կենտրոնում, ինչը մեծապես կնպաստի ֆեդերացիայի շրջանակներում գործող տարբեր քաղաքատնտեսական գաղափարախոսությունների փոխներգործությանը՝ նպաստելով ֆեդերացիայի զագացմանն ու հետագա աճին: