Ադրբեջանցի ռազմական փորձագետ, պահեստազորի փոխգնդապետ Ուզեյիր Ջաֆարովը մի հայտարարություն է արել՝ «Ղարաբաղում հայտնվելուն պես Սարգսյանին պետք է ոչնչացնել»: Ջաֆարովը ուղիղ տեքստով ահաբեկչական գործողության կոչ է անում: Այս տեքստը նա արտահայտում է այն ժամանակ, երբ իր երկրի բանակը լացակումած հայտարարում էր, թե հայկական բանակը ցանկանում է խփել խեղճ ու կրակ Զաքիր Հասանովին: Ու հենց այս միջադեպից ոգևորված նախկին զինվորականը ոչ զինվորականի ու ընդհանրապես ոչ պաշտոնյային հարիր հայտարարություններ է տարածում:

Ադրբեջանական բանակի նախկին սպան ինքն իրեն թիրախ է ընտրել ու հարցի լուծում պատկերացնում նման ելքով: Հիմա, եթե Հայաստանի/Արցախի որևէ պաշտոնյա հայտարարի, թե Զաքիր Հասանովին պետք է պատի տակ քարով սատկացնել, ապա Ադրբեջանը մի վայնասուն կկապի ու աշխարհում ինչքան վատ բան կա մեզ կհացեագրի:

Իմ կարծիքով սրանց բոլոր նախկին զինվորականները Արցախյան պատերազմի ժամանակ լուրջ հոգեկան խնդիրներ են ձեռք բերել: Սա հրամայում է Սերժ Սարգսյանին ոչնչացնել, նախկին գեներալ Յաշար Այդեմիրովը հրամայում էր ատոմակայնը տրաքացնել, հետո ինչ-որ բանակից փախած ազատամարտիկներ, որոնց հայ-հայը գնացել վայ-վայն էր մնացել, վատ որակի տեսանյութով սպառնում էին գալ ու գրավել Արցախը: Ես չեմ ցանկանում պատկերացնել, թե հաջորդ դուրս գրված զինվորականը ինչպիսի մտքի թռիչք է ունենալու:

Փաստորեն, ըստ ադրբեջանական կողմի, ներկայումս երկու թիրախ գոյություն ունի: Մեր կողմից թիրախը Զաքիր Հասանովն է, իրենց կողմից՝ Սերժ Սարգսյանը: Ու քանի որ այսօր ադրբեջանական բանակը ինքն իր դիրքերն էր գնդակոծում, ապա շատ հավանական է, որ շուտով նաև Զաքիր Հասանովին օդի մեջ խփեն, որպեսզի մեր վրա ևս մի «կեղտ» բռնեն ու միջազգային կազմակերպությունների առաջ խոսելու տեղ ունենան:

 

 

 

Աշոտ Ասատրյան