Այդպես էլ չեմ կարողանում հասկանալ այն մարդկանց, ովքեր ամեն անգամ Սերժ Սարգսյանի «մենք պատրաստ ենք փոխզիջման» արտահայտությունից հետո սկսում են «հողերը հանձնում են» «7 շրջանը տվեցին» և այլ նման արտահայտություններով «անհանգստանալ»:

 

Մենք ապրում ենք 21-րդ դարում: Աշխարհի երեսին չկա մի այդպիսի երկիր, որի ներկայացուցիչը կարող է կանգնել ամբիոներում ու գոռալ «Մենք կսատկացնենք բոլոր նրանց, ովքեր կցանկանան մեր հողերը գրավեն»:

 

Անկախ նրանից Սերժ Սարգսյանը ցանկանում է հող տալ, թե չտալ միևնույնն է նա իր բոլոր հայտարարություններում խոսելու է փոխզիջման ու խաղաղության մասին:

 

Իլհամ Ալիևը ևս ամեն օր խոսում է խաղաղությունից «Հայեր ամեն օր մեզ կրակում են» «Տվեք Արցախը» և այլն: Նա էլ հո չի կարող հայտարարել «Մենք խաղաղ բնակիչների ենք սպանում» «Մարդկանց վզեր ենք կտրում» և այլն:

 

Այս ամենը ժամանակակից աշխարհում նրբություններ են, որ բոլոր երկրներն էլ պարտավոր են հետևեն:

 

Եվ վերջապես, Արցախի հող տվող կամ չտվողը հայկական բանակի սպան ու զինվորն է: Ոչ մի միջազգային կառույց, ոչ մի Ադրբեջանի իշխանություն, ոչ մի Հայաստանի/Արցախի իշխանություն չեն կարող այդ հարցը լուծեն առանց մեր բանակի հետ հաշվի նստելու:

 

Իսկ մեր բանակում հող տվող չկա:

 

Աշոտ Ասատրյան