Երեք հայ բժիշկներ մեկնել են Սուդան՝ ժամանակավորապես փոխարինելու «Ավրորա» մրցանակի հավակնորդ Թոմ Քաթինային եւ շարունակելու նրա մարդասիրական գործունեությունը:

 

Ամերիացի բժիշկ Թոմը, որ միայն խիստ անհրաժեշտության դեպքում է թողնում Նուբայի լեռները, ժամանում է Հայաստան՝ մասնակցելու «Ավրորա» մրցանակի միջոցառումներին: Նուբայի բնակիչները, սակայն, անօգնական չեն մնա: Երեք հայ բժիշկներ մեկնել են Նուբայի լեռներ՝ ժամանակավորապես փոխարինելու Թոմ Քաթինային եւ շարունակելու նրա բացառիկ մարդասիրական առաքելությունը, որի շնորհիվ բազմաթիվ մարդիկ են փրկվել:

 

Արմեն Մուրադյան