Ցանկացած մարդ, ով գոնե մեկ անգամ այցի գնա ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի ագրեսիան հետ մղելիս զոհված 23–ամյա ավագ լեյտենանտ, տանկային վաշտի հրամանատար Բենիամին Եղոյանի' Մոնթեի ընտանիքին, կհասկանա, որ հայրենիքը սկսվում է այս ընտանիքից, որ հայրենասիրությունը և այդ անսահման, անձնուրաց սերը, պահանջատիրությունը Մոնթեի մեջ սերմանել է նրա ԶԻՆՎՈՐ ընտանիքը:

 

Այստեղ պետք է ծնվեր Մոնթեն, ապրեր իր անվանն արժանի կյանք: Թալիշում թեժ մարտերի ժամանակ որպես հրամանատար՝ իր տանկի վրա ամրացրել է եռագույնը ու նետվել մարտի ու այդ ժամանակ խոցել երկու տանկ, որից հետո ինքն է խոցվել։ Նա ոգեշնչել է իր զինվորներին, առյուծաբար մարտնչել ու զոհվել: