ՄԻ բան ասեմ, բայց քարերով չխփեք, խփելուց էլ գլխիս չխփեք ;)
ԵԼՔ-ը այսօր բոյկոտել էր ԱԺ-ում ՀՀ նախագահի և կաթողիկոսի ներկայությունը և ներկա չէր գտնվել դահլիճում, մինչև հեռացել էին նախագահն ու կաթողիկոսը: Բոյկոտելու մի քանի ձևեր կան, որոնք ունեն տարբեր էֆեկտներ : Օրինակի համար, ես իսկական բոյկոտ կհամարեի, եթե ԵԼՔ-ի պատգամավորները ներկա լինեին ԱԺ նիստին, իսկ երբ ներս մտներ ՀՀ նախագահը , իրենք ցուցադրաբար լքեին նիստերի դահլիճը: Այ դա կլիներ բոյկոտ, որը նաև ուշադրության կարժանանր և մեծ արձագանք կունենար : Այս դեպքում պարզապես, նիստից ուշանալու տպավորություն ես ստանում:


Հ.Գ.
Ասել եմ՝ թե ԵԼՔ-ից և թե Հանրապետականից, քարերով չխփեք: