Ուղիղ 25 տարի առաջ այս օրը՝ 1992 մայիսի 18-ին, ողջ աշխարհը խիստ զարմացած էր: Ֆրանսիական մամուլը գրել էր՝ հայերը գրավել են Չինաստանը:
ԵԱՀԽ հերթական նիստի ժամանակ քննարկվում էր Լաչինի ազատագրման հարցը: Նիստը թարգմանվում էր 6 լեզվով , այդ թվում նաև ֆրանսերեն՝ «Hier l'armée de l'Arménie a occupée la Chine (Երեկ Հայաստանի բանակն օկուպացրեց Չինաստանը)»:

 


Պատկերացրեք այդ պահին նիստին ներկա գտնվող չինացիրների դեմքի արտահայտությունը: Նրանք ընդհատեցին նիստը ու վիճաբանություն սկսվեց: Այնուհետև բոլոր պատվիրակները միացնում են վահանակի ֆրանսիական ալիքն ու լսում հետևյալը. «Excusez-moi, s՛il vous plait, ce n'est pas l'armée de l'Arménie, qui a occupée la Chine, c'est l'armée de Haut Karabakh, qui a occupée la Chine (Ներեցե՛ք, խնդրում եմ: Հայաստանի բանակը չէ, որ օկուպացրել է Չինաստանը: Լեռնային Ղարաբաղի բանակն է օկուպացրել Չինաստանը)»:

 


Եվ միայն որոշ ժամանակ անց բոլորը հասկացան, որ խոսքը ոչ թե Չինաստանի մասին էր (ֆրանսերեն՝ Լա Չինը), այլ Պատմական Հայաստանի Սյունիք նահանգի Աղահեջք և Արցախ նահանգի Բերդաձոր գավառների այն հատվածի, որի վրա մերձկասպյան թյուրքերը ձևավորել էին Լաչինի շրջանը:

 

Աշոտ Ասատրյան