Թուրքիայի նախագահ Էրդողանի անվտանգության աշխատակիցների հարձակումը խաղաղ ցուցարարների վրա առաջին հերթին ապտակ է Վաշինգտթնին և Սպիտակ Տանը։ Էրդողանի պետական պահպանության ծառայության աշխատակիցները ծեծի են ենթարկել խաղաղ ցուցարար հայերին, եզդիներին և քրդերին։ Հետևությունը մեկն է։

 

Վաշինգտոնի կենտրոնում Թուրքիայի նախագահը կարող է իրեն թույլ տալ ծեծել ԱՄՆ քաղաքացիներին և մնալ անպատիժ։ ԱՄՆ իշխանությունները պարտավոր են պատժել վայրենիներին, հայտարարությամբ հանդես գալ և պաշտպանել իրենց քաղաքացիներին՝ անկախ նրանց էթնիկ ծագումից։ Հակառակ պարագայում փլվում է այն սկզբունքը, որ ԱՄՆ-ում մարդու իրավունքները պաշտպանված են։

 

Սուրեն Սարգսյան