Ամեն օրվա երեկոյան հաջորդ օրվա համար նախատեսեք մի բան անել, որի համար դուք հպարտություն կզգաք։ Այդ բանը հաստատ իրագործելի պետք է լինի ձեզ համար։ Պարտադիր չէ, որ դա նշանակալի կամ մասշտաբային մի բան լինի։ Դա կարող է նաև շատ պստլիկ, նույնիսկ չնչին մի բան լինել։ Սկսեք փոքրիկ բաներից։

 


Հպարտության զգացումը սնուցում է ինքնահարգանքը և արժանապատվությունը։
Ամեն օր վարվեք այսպես և շուտով զարմանքով կնկատեք, թե որքան շատ բան է փոխվել ձեր կյանքում դեպի լավը։

 

Հրաչյա Ամիրյան