Ցանկացած՝ այդ թվում քաղաքական, ծրագրավորում իրականացնելիս զագացականությունը գործի ամենամեծ թշնամիներից է՝ նույնիսկ ավելի վնասակար, քան սխալ հաշվարկը: Մեզանում որոշակի տարածում ունեցող, իսկ երբեմն էլ պատեհ-անպատեհ թմբկահարվող այն կարծիքը, թե Իրանը և Ռուսաստանը շահագրգռված են էթնիկական հողի վրա Ադրբեջանը մասնատելու հարցում, որևէ լուրջ քննադատության չի դիմանում և վերաբերում է զուտ զգացական ընկալումների դաշտին:


Նշված երկու երկրների՝ այս հարցում շահագրգիռ չլինելը կարելի է փաստարկել կետ առ կետ՝ մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների և մոտեցումների պատկառելի ցուցակի և դրա հիմնավորումների շրջանակում, սակայն, ըստ իս, ամենակարևոր հանգամանքը թե՛ Ռուսաստանի և թե՛ Իրանի դեպքում հիմնականում ընդհանուր մի կարևոր դիրքորոշում է:
Համաձայն դրա՝ Ադրբեջանի «տրամաչափի» երկրների պարագայում առավել ընդունելին ոչ թե մասնատումն է և դրան ամիջականորեն հետևող ավելի փոքր պոտենցիալ կազմավորումների հետ կապված «գլխացավանքի» ռիսկերը, այլ ամբողջական կլանումը, որն արդի աշխարհում ամենևին էլ անպայմանորեն չի ենթադրում տարածքի բացառապես ռազմական նվաճում՝ հաշվի առնելով այլ՝ նույնպես արդյունավետ և ավելի «քաղաքակիրթ», մեխանիզմների առկայության հանգամանքը:


Միգուցե առաջին հայացքից դառը ճմարտություն թվա, սակայն իրականում Ադրբեջանի մասնատմամբ այս պահին շահագրգռված ենք միայն մենք, ինչն ամենևին էլ չի նշանակում, թե պետք է հուսահատությունից թևաթափ լինել: Ուղղակի սա է օբյեկտիվ իրականությունը, ինչի հիման վրա էլ այս փուլում պետք է իրականացվի ցանկացած ծրագրավորում:

 

Վարդան Ոսկանյան