Արդեն տևական ժամանակ է ադրբեջան է փորձում է շփման գծում լարել իրավիճակն ու վերսկսել ռազմական գործողությունները, որի համար որոշակի նախապայմաններ ստեղծել է արդեն Թարթառի շրջանի կողմից հայկական զինտեխնիկայի շարժից մինչև բաքվում կազմակերպվող ահաբեկչության կեղծ ահազանգեր, սակայն հայկական կողմի պատասխան գործողությունները զսպանակի պես հետ են շպրտում կազմակերպված ակտիվությունը:

 

Ինչպես տեղեկացնում է Արցախի ՊՆ-ն մայիսի 10-ին և լույս 11-ի գիշերը Ադրբեջանական զինուժը Մարտակերտի պաշտպանական ուղղությամբ կիրառել է նաև 82 միլիմետրանոց ականանետեր (4 արկ) և Դ-44 տիպի հրանոթներ (8 արկ): Բացի հրադադարի ռեժիմի խախտման դեպքերից մայիսի 10-ին ժամը 13:30-ի սահմաններում Թափկարակոյունլու-Թալիշ ուղղությամբ կատարել է զրահատեխնիկայի (շուրջ 10 տանկ) տեղաշարժ: Ժամը 14:55-ին դիտարկված տանկերը վերադարձել են իրենց ելման շրջանները:

 


ՊԲ առաջապահ զորամասերը ադրբեջանական զինուժի ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շփման գծի ողջ երկայնքով իրականացրել աչալուրջ մարտական հերթապահություն:
Այսքանով չսահմանափակվելով հակառակորդը Արցախի հյուսիսային հատվածում խոշոր տրամաչափի զինատեսակներով գնդակոծել է «Շանթ» հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդաշարի նկարահանող խմբին, որի հետևանքով խմբի օպերատորը վիրավորվել է:
Այսպիսով հերթական անգամ ականատես ենք լինում ադրբեջանական կողմի սադրանքների, որտեղ ամեն կերպ ալիևյան վարչակարգը թքած ունենալով խաղաղ կարգավորման բոլոր կոչերի վրա հող է նախապատրաստում ռազմական լայնածավալ գործողությունների համար ուստի հայկական կողմին առիթ է տրվում հարվածել ու ոչնչացնել, որն էլ պատվով կատարվում է: