72 Տարի առաջ Սովետական միության հաղթանակի շնորհիվ հայ ժողովուրդը փրկվեց ևս մեկ ցեղասպանությունից, քանի որ թուրքական դիվիզիաները կանգնած էին Հայաստանի հետ սահմանին և սպասում էին Ստալինգրադում ֆաշիստների հաղթանակին որպեսզի հարձակվեն Հայաստանի վրա, իսկ դա նշանակում էր որ մենք կկիսեինք Հրեաների ճակատագիրը։ Այնպես որ բոլոր նրանք ովքեր 72 տարի անց կարծում են թե դա մեր հաղթանակը չէր, կամ հայրենական չի կարող համարվել մեզ համար, ապա չարաչար սխալվում են․ քանի որ հենց այդ հաղթանակն էր որ հնարավորություն տվեց Հայ ժողովրդին շարունակել ապրել իր փոքրիկ հայրենիքում և 1992-ին ազատագրել Շուշին և ստեղծել Հայկական երկրորդ պետությունը։
Բեռլինում տարած հաղթանակը դա հենց հայ ժողովրդի հաղթանակն էր, դա հայրենական հաղթանակ էր, դա հայրենական պատերազմ էր և Հայաստան կոչվող հայրենիքում հավերժ ապրելու երաշխիք ու հենց դա գիտակցելով ռազմաճակատ մեկնեցին 600,000 հայորդիներ։
Էնպես որ Շնորհավոր Հաղթական 9-ը Մայիսի։
Հ․Գ․ 1941թ Հունիսի 22-ից բավականին առաջ, Անգլիան պատրաստվում էր հարձակվել Սովետական Միության վրա, իսկ ավելի կոնկրետ ռմբակոծիչներով հարվածել Բաքվի նավթահանքերին, իհարկե Թուրքիայի աջակցությամբ, սակայն հարձակումից մեկ օր առաջ Գերմանիան հարձակվեց Մեծ Բրիտանիայի վրա, և Բաքվի վրա հարձակումը չեղյալ հայտարարվեց:
Վան Սեդրակյան