«ԵԼՔ» դաշինքից պատգամավոր ընտրված Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

ՖԲ-ում կան բազմաթիվ հարգված ու ընթերցվող օգտատերեր, ովքեր ԱԺ ընտրություններում ընտրել են ԵԼՔ-ին ու հիմա էլ՝ Երևանի քաղաքապետի ընտրություններում ընտրելու են Նիկոլ Փաշինյանին: Բայց լռում են դրա մասին :)
Սիրելի բարեկամներ,

Ես, իհարկե, հարգում եմ գաղտնի քվեարկության ձեր իրավունքը:

Սակայն, կարծում եմ, որ չափազանց կարևոր է հիմա ցույց տալ հանրային աջակցություն և հիմնավորել, թե ինչո՞ւ է պետք ընտրել Նիկոլ Փաշինյանին ձեր կարծիքով:

Եթե աջակցում եք, բոլորովին չի նշանակում, որ դառնում եք Ելք դաշինքի համակիրը առհավետ:

Եթե աջակցում եք, բոլորովին չի նշանակում, որ հետագայում պարտավորված եք արդարացնել բաներ, որոնց հետ համաձայն չեք լինի:

Եթե աջակցում եք, բոլորովին չի նշանակում, որ հետագայում չեք քննադատելու ու չեք մեղադրելու, եթե լինեն սխալներ ու ճանապարհից շեղում:

Եթե աջակցում եք հրապարակավ՝ նշանակում է պարտավորում եք թեկնածուին գործել ազնիվ ու պատասխանատու:
Ուրեմն, խնդրում եմ, վերանայեք ձեր սուս ու փուս ընտրելու մոտեցումը: Մի՛ խուսափեք աջակցել հրապարակավ: Ժամանակն է ձերբազատվել որևէ քաղաքական ուժին աջակցելու պարագայում պիտակավորվելու վախերից: Ժամանակն է հրապարակավ տալ քվեն՝ դրանով ավելացնելով թեկնածուի պատասխանատվությունը և ձեր քվեի կշիռը:

Կոտրե՛ք այս կարծրատիպը: Չէ՞ որ ձեզ չեն ազատի աշխատանքից, չեն հեռացնի համալսարանից, դուք ազատ մարդիկ եք:
Խնդիրն այն է, որ դուք սուս ու փուս ընտրում եք, բայց ձեր շրջապատի մարդիկ, ովքեր չեն հետաքրքրվում, չեն մասնակցում՝ չեն ավելացնում ձեր քվեն:

Միայն դաշինքի համակիրների քարոզչությունը բավարար չէ մեր և ձեր թեկնածուի հաղթանակի համար:

Միայն թեկնածուի ջանքերն ու ժամանակը բավարար չէ բոլոր ընտրողներին հանդիպելու ու խոսելու համար:

Միայն իմ հիմնավորումները բավարար չեն, որ իմ և ձեր թեկնածուն հաղթի:

Ես ընտրելու եմ Նիկոլ Փաշինյանին, որովհետև նա լինելու է յուրաքանչյուր երևանցու ծանոթը, լինելու է հարցերն արագ, դինամիկ, մտածված ու խելամիտ լուծող քաղաքապետ: Որովհետև Երևանում ունենալու ենք կենսուրախ ու լավատես քաղաքապետ:
Խեսք բարձր ու բաց!