Ըստ տարածվող տեղեկությունների՝ Բահրեյնում Շեյխ Իսսա Ահմադ Կասիմի նկատմամբ դատական գործընթացի հետևանքով երկրում ցնցումներից ու դժգոհություններից խուսափելու նպատակով Բահրեյնի թագավորական ընտանիքը դիմել է իր դաշնակից սաուդական արքայատոհմի օգնությանը, որին ի պատասխան Սաուդյան Արաբիայի բանակային ստորաբաժանումները մուտք են գործել Բահրեյն:


Այաթոլլահ Ահմադ Կասիմի նկատմամբ դատական գործընթաց էր սկսվել, որի հետևանքով նրան մեղադրում էին դրամաշորթության մեջ: Մայիսի 5-ին տարածվեց Բահրեյնի շիա հոգևորականների միասնական հայտարարությունը, որտեղ կոչ էր արվում շիաներին Այաթոլլահ Ահմադ Կասիմի շուրջ համախմբման:


Սա է եղել պատճառը, որ Բահրեյնի թագավոր ալ-Խալիֆան դիմել է սաուդների օգնությանը:
Ստորև ներկայացված լուսանկարում սաուդական ուժերը թագավոր Ֆահդի կամուրջով մուտք են գործում Բահրեյն:

 

Սարգիս Գրիգորյան