ՀՐԱՊԱՐԱԿԱՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՄ'ԵՍ ՈՉ ՄԻ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՄ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԿԻՄԱՅԻ ՀԵՏ
Հարգելի ֆեյսբուքահայություն,երկու օր չէի այցելել ՖԲ տարածք եւ հենց հիմա, մտնելով ՖԲ, զարմանքով տեսա, որ գրեթե բոլոր ընկերներս ինձ նույն լինքն են ուղարկել, որից տեղեկանում եմ, որ Կիմա Եղիազարյանին ազատել են աշխատանքից եւ, իբր իմ պատճառով: Ինձ իրականում ճանաչողները դույզն ինչ չեն կասկածում, որ ես ոչ մի կապ չունեմ եւ չեմ կարող ունենալ այդ տգեղ եւ ամոթալի պատմության հետ, իսկ մյուսների համար. ՀՐԱՊԱՐԱԿԱՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՄ' ԵՍ ՈՉ ՄԻ ԿԱՊ ՉՈՒՆԵՄ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԿԻՄԱՅԻ ՀԵՏ ԿԱՏԱՐՎԱԾԻ ՀԵՏ: Հուսով եմ, այս հարցը կպարզվի, որովհետեւ ճշմարտությունը երբեք չի մահանում, իսկ ճշմարտությունն այն է, որ ես հարգում եմ մարդու անձնական դիրքորոշումը, կարծիքը եւ տեսակետը, հարգում եմ ազատ խոսքը, եւ,ինքս էլ լրագրող եմ եւ հարգում եմ լրագրողի աշխատանքը եւ բոլոր լրագրողներին, անկախ նրանց պրոֆեսիոնալիզմից եւ քաղաքական ճաշակներից, բոլորին' անխտիր: Եթե իրոք, Կիմային ազատել են նրա հայացքների համար, շատ վատ է, ես դատապարտում եմ այդ մոտեցումը, բայց դա իմ գործը չէ, դա այն խմբագրի գործն է, ում հետ աշխատում է նա: Անկեղծ ասած, եթե ես իրոք, այդքան վատը լինեին եւ փորձեի նման ստոր բան անել, ներեցեք անկեղծության համար, բայց, իմ թափը չէր հերիքի:Եվ հետո' ինչիս էր պետք: Հուսամ, Կիմային աշխատանքից ազատողները կամ կվերանայեն իրենց որոշումը, կամ իրենց աշխատողին կասեն իրական պատճառը: Իսկ որոշ անորոշ դիրքորոշում ունեցող լրատվամիջոցների /որոնք այս թեման շահարկեցին/, ղեկավարների պարզապես հիշեցնում եմ' Աստված սեր է եւ մեզ բոլորիս ոչ թե չարությունը եւ սատանան, այլ' բարին եւ Աստված է փրկելու:
Մեկ անգամ եւս ապացուցվեց աստվածաշնչյա պատգամը' ՄԵԾ Պահի շրջանը եւ ապա Քրիստոսի Հարության ավետիսը մեծ, շատ մեծ խորհուրդ ունի... Աստված մեզ փորձում է ամեն ակնթարթ եւ ամեն պահի, Աստված բոլորին է փորձում , անկախ նրանից դու իշխանական թե ընդդիմադիր դաշտում ես, ազնիվ ես, թե անազնիվ, բարի ես, թե չար, գեղեցիկ ես թե տգեղ, երջանիկ ես թե դժբախտ, հարուստ ես, թե աղքատ: Աստված մեզ փորձում է ամեն վայրկյան եւ հետեւում է ամեն վայրկյան:
Մենք բոլորս մի օր կանգնելու ենք ահեղ դատաստանի առաջ:
Մարգարիտ Եսայան
Հ.Գ.Հայտարարում եմ, որ այս գրառման տակ գրվելիք ոչ մի մեկնաբանության չեմ պատասխանելու եւ իմ ասելիքն ասացի եւ վերջ: