Մենք' հայերս, դարձել ենք քցված, քցող, քցելու գործում հմտացած ու վարպետացած ազգ, և հավանաբար պետք է մեզ ի վերջո գնահատեն ու գրանցեն Գիննեսի համաշխարհային ռեկորդների գրքում:


Քցում ենք բիզնեսում, քաղաքականության, գումարային, մարդկային հարաբերություններում: Քցում ենք ամենուր, ամեն տեղ, ամեն ինչում, ում պատահի, ինչպես պատահի' նույնիսկ հարազատներին ու ընկերներին…


Քցում, խաբում ենք նույնիսկ մարդկային ամենասովորական հարաբերություններում: Խաբում աչքերի մեջ նայելով և նույնիսկ հետո հպարտանում, գլուխ գովում' հիշելով հարիֆին…
Մի խոսքով ուրիշ ենք' տաղանդավոր, հնարամիտ, շուստրի…Կարճ ասած, հին ու համաշխարհային, համը հանած ազգ ենք…

 

Ռոբերտ Մելքոնյան