Շատերը հակված են մտածելու, որ ուժն ավելի շատ բնորոշ է տղամարդկանց, այդ իսկ պատճառով էլ վերջիններիս անվանում են ուժեղ սեռ: Սակայն պատմությունը ժամանակ առ ժամանակ հերքում է սա: Համաշխարհային առաջնորդների մեջ տղամարդիկ շատ ավելի շատ են, սակայն կին լիդերներն էլ այնքան ուժեղ են եղել, որ ապացուցել են՝ թագուհի լինելու համար թագավոր առհասարակ պետք չէ:
1. Ինդիրա Գանդի
Ինդիրա Պրիյադարշինի Գանդին Հնդկաստանի պատմության մեջ միակ կին վարչապետն է եղել (1980-1984): Նա ամուսնացել է 25 տարեկանում, սակայն վաղ այրիացել է: Երբ Ինդիրա Գանդին դարձավ վարչապետ, նա միանգամից ազատվեց Կոնգրեսի անդամներից, որոնց անազնիվ էր համարում, հակառակորդներին բանտարկեց և վերանայեց մամուլի աշխատանքը: 1984 թ. նա սպանվեց իր իսկ թիկնապահների կողմից: 1999 թ. BBC-ն նրան անվանել է «Հազարամյակի կին»:
2. Գոլդա Մեիր
Իսրայելում կրթություն ստանալուց հետո նա զբաղեցրեց աշխատանքի նախարարի պաշտոնը, այնուհետև՝ արտաքին գործերի նախարարի, սակայն 1966 թ. դուրս եկավ քաղաքականությունից: Այս դադարը երկար չտևեց: 1969 թ. մահացավ վարչապետ Լևի Էշկոլը, և Գոլդեն վերադարձավ թոշակից ու գլխավորեց կառավարությունը: Նա դարձավ Իսրայելի չորրորդ վարչապետը և իր խիստ սկզբունքների ու գործարար պատասխանատվության համար ստացավ «Երկաթե լեդի» կեղծանունը:
3. Բիդհյա Բհանդարի
2015 թ. Բիդհյա Դևի Բհանդարին դարձավ Նեպալի երկրորդ նախագահը՝ երկրում միապետության հաստատումից հետո: Մինչ այդ Բհանդարին զբաղեցրել է պաշտպանության նախարարի պաշտոնը, որը մինչ այդ ոչ մի կին չէր զբաղեցրել: Բիդհյա Բհանդարին նույնպես հեռացավ քաղաքականությունից, երբ ամուսնացավ Մադանա Բհանդարիի՝ նեպալացի կոմունիստի հետ, որը ավտովթարի հետևանքով մահացավ 1993 թ.: Վերջինիս մահից հետո Բհանդարին կրկին քաղաքականություն վերադարձավ՝ խոշոր պաշտոններ զբաղեցնելով:
4. Շեյխ Հասինա
Շեյխ Հասինա Վազեդը Բանգլադեշի ներկայիս վարչապետն է: Ի դեպ՝ նա արդեն երրորդ շրջանն է անցկացնում այս պաշտոնում՝ սկսած 1996 թվականից: Սրանից առաջ նա մեծ դեր է ունեցել Բանգադեշը Պակիստանից առանձնացնելու գործում (1971): Հասինան ամուսնացավ բժիշկ Վազեդ Միահի հետ, ով մահացավ 2009 թ., երբ կինն իր երկրորդ շրջանն էր անցկացնում վարչապետի պաշտոնում: Չնայած որ նրան շնորհվել է Մայր Թերեզայի կոչում, հակառակորդները նրան մեղադրում են քաղաքական մրցակիցների սպանության մեջ:
5. Էլիզաբեթ I
Անգլիայի թագուհի Էլիզաբեթ I-ը ժառանգեց գահը խորթ քրոջ՝ Մարիայի մահից հետո՝ 1558 թ.: Նա վստահաբար հրաժարվեց կաթոլիկությունից և երկիրը ժամանակի ընթացքում տարավ դեպի բողոքականության: 1588 թ. Էլիզաբեթը հաղթեց իսպանական նավատորմին, և Անգլիան դարձավ այն ժամանակների ծովերի թագուհին: Թագուհին նախընտրեց չամուսնանալ, որի համար էլ ստացավ «Կույս թագուհի» անվանումը: Հենց նրա կառավարման ժամանակաշրջանն են անվանում Անգլիայի ոսկե դարի էլիզաբեթյան շրջան: