ԱՄՆ արդարադատության դեպարտամենտում դա էպիդեմիա են անվանում, ակտիվիստները՝ շնացեղասպանություն։ Քանի որ հստակ վիճակգրություն չի տարվում, այս թիվը կարող է ավելի մեծ լինել։ Դե եթե օրվա կտրվածքով ամերիկյան ոստիկանի կողմից 2-3 մարդ է սպանվում, ապա այս վիճակագրությունը կարելի է հասկանալ։ Շների սպանությունները սովորաբար լինում են տան խուզարկության, կամ շան տիրոջ ձերբակալության ժամանակ։

 

Ակնհայտ է, երբ մտնում ես օտարի տուն, կամ բակ, շունը բնազդաբար հարձակվում է։ Չնայած նման դեպքերում ոստիկանների հետ հատուկ մասնագետ է լինում, բայց և այնպես ունենք այն, ինչ ունենք։ Իհարկե ոստիկանությունն ամեն ինչ անում է իրավիճակը շտկելու համար։ Հատուկ թրեյնինգներ, շների մասնագետներ և այլն, բայց իրավիճակը նույնն է։ Ուղղակի աչքովս մի վիդեո ընկավ շան սպանության տեսարանով ու այնքան դաժան, որ գրեցի այս մասին, բայց վիդեոն չեմ հրապարակի։

 

Սուրեն Սարգսյան