Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Հոգլանդին առաջարկում եմ հիշեցնել, որ իր պետության հիմնադիր հայրերից մեկը, անկախության հռչակագրի հիմնական հեղինակ, ԱՄՆ առաջին պետքարտուղար և ԱՄՆ երրորդ նախագահ Թոմաս Ջեֆֆերսոնը հստակ դիրքորոշում ուներ ազգերի ինքնորոշման իրավունքի և դրա իրացման վերաբերյալ։

 


Մեծն գործիչը դեռևս 1799 թվականին ասել է հետևյալ նախադասությունը. «Մենք իհարկե չենք կարող որևէ ազգի մերժել այն իրավունքը, որի վրա ինքներս ենք հիմնվել։ Այն է՝ յուրաքանչյուրը կարող է ինքնակառավարվել այն ձևով, որով կկամենա և փոխել այդ ինքնակառավարման ձևը սեփական կամաարտահայտությամբ»:

 


Ժամանակ եմ գտնելու ԱՄՆ հիմնադիր հայրերի աշխատությունները ներկայացնեմ՝ ինքնորոշման իրավունքի վերաբերյալ։