Ռուսաստան պետության առաջընթացն ապահովող գլխավոր գաղափարներ են հայտարարված Արդարությունն ու Հայրենասիրությունը, ինչի մասին ամեն պատեհ- անպատեհ առիթով ասում է Ռուսաստանի հախագահը: Նույնն են հայտարարում նաև իրենց այդ երկրի հոգևոր-գաղափարական առաջնորդներ համարող գործիչները, մտավորականները: Աստվածային Արդարությունն է (Божественная справедливость), որ պիտի հաստատվի մարդկության համար և ռուսաստանն է, որ պիտի լինի այդ գաղափարներն առաջինն իր համար հաստատողն ու մարդկությանը տարածողը,- ասում են նրանք: Ազգովի, մենք էլ, սկսած մեր էպոսից և վերջացրած մեզնով, միշտ տարված ենք եղել երկրագնդի վրա Արդարության հաստատման գաղափարներով, քանզի այդտեղ ենք որոնել ՛՛Հայկական հարցի՛՛ լուծման բանալին: Այս առումով մենք անկեղծ ուրախանում ենք, որ ահա մեր նման ՛՛մի էշ էլ՛՛ գտնվեց, ով ձգտում է Աստվածային արդարություն ու տիեզերական ներդաշնակություն հաստատել: Մենք, էությամբ լինելով այդ գաղափարների կրողը, մեզ միշտ հաշիվ ենք տվել, որ չունենք այդ գաղափարների իրականացման ներուժն ու ռեսուրսները և միշտ գաղափարական դաշնակիցներ ենք որոնել: Ռուսաստանն, ըստ մեզ, տիրապետում է այդ ռեսուրսներին:


Սա չէ՞ արդյոք գլխավոր պատճառը, որ հայերս, ռուսներին և ռուսաստանին, միշտ ՛՛այլ կերպ՛՛ ենք նայում:


Արդարությունը, առավել ևս Աստվածային Արդարությունը, մի շարք այլ, գուցե առավել կարևոր հասկացությունների հետ է բաղդատվում, որոնց արհամարհումը արժեզրկում, նենգափոխում և ի վերջո սպանում է արդարությանը, վերածելով այն անարդարության:


Դու չես կարող խոսել արդարությունից ու միայն սեփական շահի մասին մտածել… Չես կարող անբարոյական ու անազնիվ լինել ու արդարությունից բարբաջել… Դու իրավունք չունես ունենալ երկու արդարություն. արդարություն քեզ համար և արդարություն մնացածի համար: Եվ վերջապես ամենակարևորը, ճշմարտությունը: Ճշմարտությունն ու արդարությունը փոխկապված են և անբաժան: Եթե դու ստում ես ապա քո արդարությունը կոպեկի արժեք չի ունենա և ոչ ոք չի գա քո հետևից: Այդ արդարությունը նման է Քրիստոսին խաչել տվող ՛՛արդարակյաց՛՛ պիղծ եբրայեցիների արդարությանը:


Սակայն դառնանք Մաշա Զախարովայի վրդովմունքին, ով ադրբեջանական լրագրողների հոդվածներն ուղղված իր տեղակալ Կոժինի Դ. Ասկերովի մասին ադրբեջանցիների հարցադրումների մեկնաբանություններին, անվանեց գռեհկություն և հայտարարեց, որ ոչ ոք լպիրշության իրավունքը չունի: Բայց ո՞վ է դրանում մեղավոր:


Եթե խոսելով արդարությունից, ռուսաստան կոչված երկիրն, ի դեմս նրա ղեկավարությունների, նրա երևացող մտավորականության, տարիներ շարունակ ամեն բան արել է Արցախյան հարցի հետ կապված իրական ճշմարտությունները թաքցնելու, այն լղոզելու, Հայերիս ու նոր-նոր մարդ դառնալու ճամփան բռնած, մարդկային քաղաքակրթությանը ոչինչ տված կովկասյան թաթար կոչվածներին կշեռքի նույն նժարին դնելու համար, եթե չտեսնելու է տվել բաքվի տականքների բարբարոսությունները, ճշմարտացիորեն դատապարելու փոխարեն, մեզ և այդ մարդկային տականքներին զինադադարի ու խաղաղ կեցության կոչեր է հնչեցրել, եթե նա հանդուժել է տարիներ շարունակ տևող ստորություններն ու անպատկառությունները ոչ միայն Հայերիս այլ նաև իր ու իր քաղաքացիների նկատմամբ, վերջապես եթե ռուսաստան երկրի նախագահի ներկայությամբ իր արտգործնախարարին ասված ՛՛սիկտիրը՛՛ մարսվել ու անհետևանք է մնացել, ապա ինչից է դժգոհում Մաշա Զախարովան:


Չէ՞ որ լպիրշության ու գռեհկության ներկայիս աստիճանին մեր հարևանները հասել են նաև (գուցե և առաջին հերթին) ռուսաստանի արտոնությամբ: Չէ՞ որ հարևան ժողովրդների մշակութային արժեքների ՛՛սեփականաշնորհումը՛՛, թուրքերի և թուրքերենի նկատմամբ արհամարհանքով վերաբերվող մեծն Նիզամու, մի շարք այլ պարսիկ մեծերի ադրբեջանցիացումը, ՛՛սեփականաշնորհման՛՛ չենթարկվող հայկական հուշարձանների ոչնչացումը և նման այլ, մարդկային քաղաքակրթության հետ որևէ կապ չունեցող վայրագությունները իրականացվել ու իրականացվում են հենց ռուսների ու ռուսաստանի հանցավոր թողտվությամբ: Մաշա Զախարովան իր պետության վարած քաղաքականության ընդերքներում պիտի որոնի իր վրդովմունքի պատճառները:


Ռուսաստանի ներկայիս կեցվածքը, նրա գործողությունները որևէ առնչություն չունեն իր կողմից որպես առաջընթացի ուղենիշներ հայտարարաված Արդարության և իրական Ճշմարտության հետ: Եթե նա իրոք ցանկանում է աշխարհում իր երազած դիրքը զբաղեցնել, ապա աներկբայորեն պիտի վերանայի իր քաղաքականությունը: Միայն այդ պարագայում է, որ նա որոշակի ձգողական ուժ ձեռք կբերի և միայն այդ ժամանակ իր հետ հաշվի կնստեն:

 

Արտաշես Փափազյան